ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Դաշնային խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվել են։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ հունիսի 17-ին, Դաշնային Խորհրի նիստում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ղահրամանյանը զբաղեցնում էր ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը՝ սոցիալական քաղաքականության գծով։
Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ սենատորները պատրաստ են մասնակցել առողջապահության համակարգի կարգավորումները ավարտին հասցնելու համատեղ աշխատանքին։
Պաշտոնյայի գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ասածի կոնտեքստին. Փաշինյան
«Մեր առողջապահությունը հաջողությամբ անցավ այս փորձությունը (կորոնավիրուսի համավարակը), բայց նաև խնդիրներ ի հայտ եկան։ Համակարգը նոր կարգավորումների կարիք ունի»,- ընդգծել է։
Նրա կարծիքով՝ Ղահրամանյանի օրենսդրական փորձը թույլ կտա նրան նոր պաշտոնում հաջողությամբ լուծել խնդիրները։
Ավելի վաղ Իգոր Ղահրամանյանը նշանակվել էր ՌԴ առողջապահության առաջին փոխնախարար։
Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում