ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի պաշտոնավարման ժամկետը վաղը լրանում է։ Facebook սոցցանցի իր էջում Ծատուրյանը, շնորհակալություն է հայտնել գործընկերներին, աշխատակիցներին` հինգ տարիների համագործակցության և ստացված աշխատանքի համար:
«Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է»,- գրել է նա:
Ծատուրյանը նշել է նաև, որ այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները՝ կարևորագույն ցուցահանդեսներ են եղել արտերկրում, որտեղ Հայաստանը հնարավորություն է ունեցել ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը։
Բացի այդ, Հայաստանում էլ կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և կարևոր դասախոսություններ: Այս ընթացքում, հիմնովին վերանորոգվել են որոշ սրահներ, ֆոնդապահոցներ և այլն:
Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն
Որպես ձեռքբերում` Ծատուրյանը նշել է, որ պատկերասրահում կազմակերպվել է մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Հիշեցնենք, որ Ծատուրյանը պատկերասրահի տնօրեն էր նշանակվել 2015-ի հունիսի 12–ին։
Սարյանի և Զարդարյանի`օրերս գտած նկարները լավ վիճակում չեն. ի՞նչ պայմաններում են պահվել