00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատրաստ ենք ցանկացած սցենարի». ԲՀԿ–ի երիտթևի ներկայացուցիչներին բերման ենթարկեցին

© Sputnik / Asatur YesayantsДепутат Ивета Тоноян у здания суда, где проходит судебное заседание по делу Гагика Царукяна (17 июня 2020). Еревaн
Депутат Ивета Тоноян у здания суда, где проходит судебное заседание по делу Гагика Царукяна (17 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե Գագիկ Ծառուկյանի գործով ինչ են ակնկալում դատարանից։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության առնչությամբ պատրաստ է ցանկացած սցենարի։ Լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի քարտուղար, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նշենք, որ դատարանը քիչ անց կքննի Ծառուկյանին կալանավորման միջնորդությունը։ ԲՀԿ–ական պատգամավորները Երևանի ընդհանուր իրավասության` Շենգավիթի նստավայրի բակում են, իսկ դատարանին կից տարածքում հավաքվել են նաև Ծառուկյանի աջակիցները։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը

«Անաչառ քննություն ենք ակնկալում դատարանից` անկախ նրանից, որ Ծառուկյանի հանդեպ տեղի ունեցողը դիտարկում ենք քաղաքական հետապնդում։ Հույս ունենք, որ դատարանը կուսումնասիրի գործի առնչությամբ փաստերի բացակայությունը, քանի որ իրավական որևէ հիմք չկա, որն այս գործերը կապվում են Ծառուկյանի հետ, բացի` նկարազարդումներից»,–ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե լարվել են Ծառուկյանի և ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հարաբերությունները` Տոնոյանը պատասխանեց, որ դրանք ասեկոսեներ են։ Տոնոյանը հավելեց` նրանց հարաբերությունները բարի դրացիական են։

Նշենք` դատարանի տարածքում կան մեծ թվով ոստիկաններ, որոնք հորդորում են հավաքներ չանցկացնել։ Ոստիկանները բերման են ենթարկում ԲՀԿ–ի երիտթևի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն երեկ որոշեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկել ու թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։
ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
Դեռ հունիսի 14-ին Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Թեժ օր Ծառուկյանի համար. օրվա խրոնիկան` լուսանկարներով

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Լրահոս
0