00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳՄՍ նախարարից ակնկալում էի գոնե «շնորհակալություն»․ Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն

© Sputnik / Andranik GhazaryanДиректор Национальной галереи Арман Цатурян на пресс-конференции, посвященной творчеству Сальвадора Дали и Пабло Пикассо (3 марта 2020). Еревaн
Директор Национальной галереи Арман Цатурян на пресс-конференции, посвященной творчеству Сальвадора Дали и Пабло Пикассо (3 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանը Sputnik Արմենիային պատմել է պաշտոնը լքելու պատճառի և այս տարիներին գրանցած ձեռքբերումների մասին:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` իր պաշտոնավարման 5 տարիների ամենամեծ նվաճումը համարում է այն, որ մարդիկ սկսեցին Ազգային պատկերասրահ այցելել։ 

Նախօրեին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահի նոր տնօրենի պաշտոնում նշանակվում է Մարինա Հակոբյանը:

«Իմ պաշտոնավարման 5 տարին ավարտվեց, պայմանագիրը չցանկացան երկարաձգել, և ես լքեցի այն»,-պարզաբանեց Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ունի նոր աշխատանքի մի քանի առաջարկ, որոնք քննարկման փուլում են։ Թե որտեղ կտեսնենք նրան ապագայում, չի շտապում բացահայտել։

Выставка, посвященная 200-летию  мариниста Ивана Айвазовского. Директор Национальной галереи Арман Цатурян - Sputnik Արմենիա
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը հրաժեշտ կտա պաշտոնին

Ծատուրյանը շեշտեց, որ ԿԳՄՍ նախարարից ակնկալում էր գոնե «շնորհակալություն» կատարած հսկայական աշխատանքի համար։

«Հինգ տարվա ընթացքում ես և իմ թիմը կարողացանք շատ բան անել», - ասաց նա:

Թվարկելով ձեռքբերումները ՝ Ծատուրյանը շեշտեց, որ Ազգային պատկերասրահում սկսվել են աշխատանքներ տանել ջերմախոնավային համակարգի ստեղծման ուղղությամբ, ինչը դեռ խորհրդային տարիներից է մեծ խնդիր եղել։ Եթե խնդրի լուծումներ չփնտրեին, ուղղակի կկորցնեինք մեր հարուստ ժառանգությունը։

«Ամենակարևոր նվաճումը, եթե տեխնիկական հարցերը դնենք մի կողմ, այն հազարավոր մարդիկ են, որոնք ապրելով Երևանում, ուղղակի չէին հաճախում Ազգային պատկերասրահ, իսկ այժմ սիրով են գալիս», - ասաց Ծատուրյանը:

Դալիի ու Պիկասոյի գործերը կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահում

Նախկին տնօրենը վստահ է, որ վերջին տարիներին կազմակերպված ցուցահանդեսների և միջոցառումների շնորհիվ Ազգային պատկերասրահ սկսեցին այցելել այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ չէին էլ մտածել թանգարան այցելելու մասին:

Ինչ վերաբերում է նորանշանակ տնօրենին, Ծատուրյանը նշեց, որ Մարինա Հակոբյանը երկար ժամանակ է, ինչ աշխատում է թանգարանում: Մինչ այս նա զբաղեցրել է Ազգային պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը:

«Խելացի, ունակ, նպատակասլաց: Ես կարող եմ ամենալավը ասել նրա մասին», - ասաց Ծատուրյանը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստի պատմության դոկտոր Արման Ծատուրյանը Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2015-թվականի հունիսի 12-ից:

Աննա Հակոբյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ. լուսանկար

Լրահոս
0