ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7,9 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։
Հունիսի 15-ի դրությամբ` COVID-19 հայտնաբերվել է 7 990 151մարդու մոտ, մահվան ելքերի թիվը 435 496 է։
Վարակի տարածման ցուցանիշներով առաջատար են մնում ԱՄՆ-ն, Բրազիլիան և Ռուսաստանը:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է ախտորոշվել 2 162 144 մարդու մոտ։ Մահացել են 117 853 վարակակիր։
Բրազիլիայում 867 882 վարակված է եղել` 43 389 մահվան ելքով։
Ռուսաստանում COVID-19 է հաստատվել 528 964 մարդու մոտ, մահացել են 6 948-ը։
Կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումն անխուսափելի է. գիտնականի կանխատեսումը
Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Իրանը։
Իսկ Չինաստանը, որտեղ գրանցվել է COVID-19-ի առաջին օջախը, իջել է 19-րդ տեղ։ Այնտեղ կորոնավիրուսի 83 181 հաստատված դեպք կա։ 4 634 մարդ մահացել է։
Ըստ կայքի տվյալների` Հայաստանը 51-րդ տեղում է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
«50 օր՝ կորոնավիրուսի ճիրաններում». Փաշինյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել