00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում էին ճանապարհ փակել, բայց... ինչպե՞ս վճռվեց Հայաստանի 6 գյուղերի բնակիչների հարցը

© Sputnik / Aram Nersesyan Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
 Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բողոքի ակցիաները հետաձգվել են։ Արարատի մարզի վեց գյուղերի բնակիչների խնդիրը կլուծվի առաջիկա օրերին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի վեց գյուղերի բնակիչները ծայրահեղ միջոցների չեն դիմի և տրանսպորտի հարցը ճանապարհ փակելոն և երթևեկությունը կաթվածահար անելուն չի հասնի, ինչպես նախապես որոշել էին։ Նրանց խնդրով արդեն զբաղվում է երկրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Полиция пытается поддержать порядок у здания СНБ, где собралась толпа в поддержку Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ

Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, մի քանի քաղաքացի Արգավանդ, Գեղանիստ, Խաչփառ, Հայանիստ, Ազատաշեն և Գետաշեն գյուղերի բնակիչների անունից բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև։ Նրանք պնդում էին, որ մնացել են առանց տրանսպորտի, որն ապահովում էր նրանց երթևեկությունը գյուղերից մինչև Երևան և հակառակ ուղղություներով։

Ի՞նչ է տեղի ունեցել

Կորոնավիրուսի համաճարակից առաջ այդ գյուղերի բնակիչներին սպասարկում էր երթուղային տաքսու գիծը և 35 համարի ավտոբուսը։ Արտակարգ դրության ընթացքում հասարակական տրանսպորտի գործունեությունն արգելված էր, սակայն մայիսի 18-ին՝ սահամնափակումները հանելուց հետո, նշված գյուղերի բնակիչներին սպասարկող տրանսպորտն աշխատեց ընդամենը 4 օր։

«35 համարի ավտոբուսը ընդամենը 4 օր աշխատեց՝ մայիսի 18-22-ը։ Դրանից հետո այն երթուղային գծից անհետացավ։ Երթուղային գիծ աշխատում է, բայց ընդամենը երեք «Գազել»՝ վեց գյուղի համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հայանիստ գյուղի բնակչուհի Տաթևիկը։

Արտակարգ դրություն 4. կյանքի ու առողջության իրավունքից մինչև հավաքներ անցկացնելու իրավունք

Նա խոսոտվանեց, որ բոլորն էին ուզում մասնակցել բողոքի ակցիային, բայց գյուղացիները հարգում են օրենքը։ Չի կարելի՝ ուրեմն չի կարելի։ Տաթևիկն ընդծեց, որ խնդիրը, որի պատճառով հավաքվել էին, սոցիալական է՝ պարզաբանելով, որ այս պայմաններում այդ գյուղերի բնակիչների 60 տոկոսը ստիպված է Երևան՝ աշխատանքի գալ տաքսիով։ Նա խոստովանեց, որ ինքն էլ աշխատում է մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող սրահում։ Տնից աշխատանքի և աշխատանքից տուն ճանապարհի վրա ամեն օր 2500 դրամ է ծախսում։ Ստացվում է՝ ամբողջ ամսվա աշխատավարձը տալիս է տաքսիներին։

«Երբ ավտոբուսն ու երթուղային տաքսիներն աշխատում էին, բոլորին հարմար էր տեղաշարժվել»,- նշեց Տաթևիկը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որն ընդամենը ուզում է, որ Երևան գնացող տրանսպորտ ապահովեն։ Հակառակ դեպքում միակ տարբերակը կմնա ճանապարհ փակելն ու երթևեկությունը կաթվածահար անելը։

Ի՞նչ որոշեցին

Գյուղացիների հարցն այսօր քննարկվեց երկրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Արդյուքնում՝ կարճաժամկետ հեռանկարում խնդրին լուծում կտրվի։

Акция протеста водителей общественного транспорта (14 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար

Նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 35 համարի ավտոբուսն, իրոք, այլևս չի սպասարկում նշված երթուղին։

«Ավտոբուսը ուղևորների տեղափոխություն էր իրականացնում Երևանից մինչև Խաչփառ համայնք։ Հետագայում, գյուղացիների խնդրանքով, հասնում էր նաև Հայանիստ։ Սակայն կորոնավիրուսային վարակի բռնկման հետ կապված ուղևորների քանակը նվազեց, և ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակի հետևանքով քաղաքապետարանը որոշեց, որ 35 համարի ավտոբուսը Երևանի սահմաններից դուրս չգա»,- պարզաբանեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում հարցը կլուծվի երթուղային տաքսիների «գծում» տրանսպորտային միջոցների քանակն ավելացնելով։ Ժամանակավոր որոշումը կգործի մինչև նոր տրանսպորտային գծի գործարկումը։

 

Լրահոս
0