ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 38-ամյա Թելման Կարապետյանի սպանության մեջ կասկածվող Արթուր Մադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել է երկամսյա կալանքը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին, կեսգիշերին մոտ կրակոցներ էին հնչել Երևանի Շենգավիթ համայնքում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր և Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերել 38- ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:
Պարզվել էր` մահացածը Տարոնցի փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել էր հրազենային կրակոցներից: Քննիչները դեպքի վայրի զննության ժամանակ սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել էին ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:
Այդ ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժին էր ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը և խոստովանել, որ սպանությունն ինքն է կատարել «Մակարով» տեսակի ատրճանակով։ Նա ոստիկաններին էր հանձնել նաև հանցագործության գործիք ատրճանակը:
Նախնական տեղեկություններով՝ սպանված Թելման Կարապետյանն ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց։ Այս պահին նախաքննություն է ընթանում՝ սպանության դրդապատճառներն ու այլ մանրամասներ պարզելու համար։
Քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ սպանվածի վրա եղել է կրակոցի 6 հետք, որից 2-ը՝ կրծքավանդակին
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)հատկանիշներով:
Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված