00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այդպիսի հույսերն իզուր են, վարչական տույժերը չեն չեղարկվելու». Փաշինյան

© Photo : press-office of the Government of RAПремьер-министр Никол Пашинян во время брифинга (13 июня 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время брифинга (13 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են ներգրավվելու։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտարարեց, որ կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները խախտող քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերը չեն չեղարկվելու: 

«Լուրեր են շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, չեղարկվելու են: Այդպիսի հույսերն իզուր են, որովհետև վարչական տուգանքները պիտի վճարվեն»,-ասաց վարչապետը:

Նա կրկին հիշեցրեց, որ ոստիկանության խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ:

«Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն անի, բայց մոտակայքում գտնվող կարգախմբերին, որոնք օրինախախտ քաղաքացիների նկատմամբ վարչական տուգանք կկիրառեն»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` ոստիկանությունը շարունակում է բակերում ուժեղացված ծառայություն իրականացնել: Վարակի տարածման հիմնական աղբյուրը մնում են բակերը, հուղարկավորություններն ու հարսանիքները: Վարչապետը նշեց, որ քաղաքացիներին ոչնչում չի մեղադրում, հակառակը` փորձում է օգնել ինչպես նրանց, այնպես էլ ինքն իրեն:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 723-ով և հասել 16003–ի։ Ընդհանուր առմամբ առողջացել է 6081 մարդ (+442), մահացել են 264-ը։

Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
«Խոսում է Նիկոլ Փաշինյանը». փողոցներում ու բակերում կհնչի բացառապես վարչապետի ձայնը

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է գործում։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

«50 օր՝ կորոնավիրուսի ճիրաններում». Փաշինյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Մայիսի 18–ից Հայաստանում սկսեց աշխատել նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։ Արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ ուժի մեջ մտան հունիսի 4-ին։

Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

ՀՀ կառավարությունը հունիսի 12-ի արտահերթ նիստում որոշեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 13-ը։

Արցախում ևս 10 մարդ է վարակվել կորոնավիրուսով. 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են

Լրահոս
0