00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղ բնակիչներին գնդակոծում էին ուղղաթիռներից. 28 տարի առաջ Շահումյանի շրջանը օկուպացվեց

Բաժանորդագրվել
Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետևանքով շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր ոչնչացվեցին և թալանվեցին, ավելի քան 20 հազար հայեր տեղահանվեցի ու դարձան փախստականներ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. 28 տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 12-ին, ադրբեջանական զինված կազմավորումները լայնամասշտաբ գրոհ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայույունը Շահումյանի շրջանի օկուպացման 28-րդ տարելիցի կապակցությամբ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ադրբեջանին աջակցում էր նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիան, գործի էին դրվել ծանր զինտեխնիկան և ռազմական ավիացիան։ Առաջին հարվածն իր վրա ընդունեց Շահումյանի շրջանը։ Ադրբեջանական զինված կազմավորումները բազմիցս գերազանցում էին, թե՛ կենդանի ուժով, թե՛ զինտեխնիկայով, ուստի նրանց հաջողվեց զավթել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը։ Օկուպացիայից հետո Ադրբեջանն անցավ էթնիկ զտումների իրականացմանը և դաժան հաշվեհարդար տեսավ խաղաղ հայ բնակչության նկատմամբ։

Потасовка между комунистами и прозападными силами в Ереване - Sputnik Արմենիա
Ում համար` օկուպացիա, ում համար` ազգի վերածնունդ. ո՞ւմ է շահավետ կեղծել պատմությունը

«Փրկվելու համար մարդիկ ստիպված էին լեռնային արահետներով հասնել Մարտակերտի շրջան՝ ճանապարհին ենթարկվելով ադրբեջանական զինյալների հարձակումներին։ Շահումյանի շրջանի բնակիչների վկայությունների համաձայն՝ խաղաղ բնակիչների շարասյունը գտնդակոծման էր ենթարկվում, այդ թվում՝ մարտական ուղղաթիռներից։ Խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումը դիտավորյալ բնույթ էր կրում և միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ որքան հնարավոր է շատ մարդ սպանել։ Հենց այդ անմարդկային կերպով ադրբեջանական կողմը փորձում էր 1992 թ. ձմռանը և գարնանը կրած սեփական ռազմական պարտությունների վրեժը լուծել խաղաղ բնակչությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական զինված կազմավորումների կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի ժամանակ իրականացրած պատերազմական հանցագործությունների հետևանքով շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր ոչնչացվեցին և թալանվեցին, ավելի քան 20 հազար հայեր տեղահանվեցին և դարձան փախստականներ։ Էթնիկ զտումների ժամանակ մի քանի հարյուր արցախցիներ կանխամտածված կերպով սպանվեցին կամ անհայտ կորան։

«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Մնացականյանն ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է իրենց անցյալը

ԱՀ ԱԳՆ-ն նշում է, որ պատերազմական հանցագործություններ իրականացնելով, բնակչությանն ահաբեկելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին կոտրել արցախցիների կամքը, որոնք պաշտպանում էին իրենց կյանքի, ինքնորոշման և անկախության իրավունքը։

«Սակայն ադրբեջանական կողմի վայրագությունները միայն ամրապնդել են արցախցիների վճռականությունը՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը, իդեալները և իրավունքները: Ադրբեջանական ագրեսիան ետ մղելու և անվտանգ սահմաններ ապահովելու նպատակով Արցախի Պաշտպանության բանակի հետագա գործողությունները պայմանավորված էին հանրապետությունն ու բնակչությունը ֆիզիկական բնաջնջումից պաշտպանելու անհրաժեշտությամբ»,- համոզված են ԱՀ արտաքին գերատեսչությունում։

Армяно-грузинская граница - Sputnik Արմենիա
Կռվախնձոր. Թբիլիսիում Բաքո՞ւն է խաղարկում «հայերի օկուպացիայի» խաղաքարտը

Նշենք, որ մինչ օրս Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը շարունակում են օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից։ Ավելին, Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, շարունակում է ն օկուպացված տարածքներում անօրինական բնակեցման և բնիկ հայ բնակչության ներկայության հետքերի ոչնչացման քաղաքականությունը։ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման առանցքային տարրերից է, ուստի Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու օկուպացիայի դադարեցմանը:

Շահումյանը հանձնվել է Տեր–Պետրոսյանի համաձայնությամբ. Արամ Սարգսյան

Լրահոս
0