00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կռվախնձոր. Թբիլիսիում Բաքո՞ւն է խաղարկում «հայերի օկուպացիայի» խաղաքարտը

© Sputnik / Laura SarkisyanАрмяно-грузинская граница
Армяно-грузинская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ քաղաքական ուժեր կրկին փորձում են կռվեցնել եղբայրական Հայաստանին և Վրաստանին։ Երևանյան փորձագետները չեն բացառում` Թբիլիսիում հակահայկական տրամադրությունն ակտիվացնելու մեջ իր դերն է խաղացել Բաքուն։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրացական ԶԼՄ–ներում վերջին շրջանում ակտիվորեն սկսվեցին լուրեր տարածվել, որ մինչև այս տարվա սեպտեմբերի 1–ը կկայանա հայ-վրացական նոր սահմանաբաժանումը։ Միևնույն ժամանակ հայտարարվում էր, որ Խուդջաբ վանքը և մոտակա տարածքը, ըստ պայմանավորվածության, անցնում է Հայաստանին։

Այդ տեղեկությունը բուռն քննարկման առարկա դարձավ Վրաստանում։ Մի մասը սատարեց Վրաստանի ղեկավարության «որոշումը», իսկ ոմանք նրանց դավաճան անվանեցին։

«Հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը մշակման փուլում է։ Այն վերջնական տեսքի բերելու համար ժամանակ է հարկավոր», – հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը` ի պատասխան վրացական ԶԼՄ–ների հարցմանը։

Национальный архив. Деньги Первой армянской республики - Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի առաջին հանրապետությունները. սահմանների բաժանում և ընդհանուր արժույթ

Սակայն դա չի խանգարել որոշ ուժերի ներգրավվել խաղի մեջ, խաղարկելով երկու կողմերի համար ցավոտ թեման, որը չի լուծվում արդեն 25 տարի։

Ոմն Գեորգի Չելիձեն Facebook–ի միջոցով կոչ է արել Վրաստանի քաղաքացիններին օգոստոսի 31–ին Թբիլիսիի կառավարության շենքի մոտ մասնակցել «Ասենք ոչ հայերի օկուպացիային» ակցիային։

«Խուդժաբ տաճարը միշտ պատկանել է Վրաստանին։ Մենք արդեն մեր հողերի մի մասը տվել ենք թուրքերին և հիմա չենք կարող Հայաստանին տալ հողեր», – ասել է Չելիձեն։

Սահմանազատման մասին ապատեղեկատվությունը չէր բարձրացնի այդպիսի աղմուկ, եթե Վրաստանում մինչև հիմա չտառապեին  հողերի կորստից։ Մի կողմից Վրաստանի քաղաքացինները դեռ հիշում են 2008–ի օգոստոսը, մյուս կողմից նոր հարված է դարձել վրաց-թուրքական սահմանազատումը, որի արդյունքում Թուրքիային բաժին հասավ սահմանամերձ հողերի 6 հեկտար։

Իսկ իրականում

Դելիմիտացիայի հարցը, ինչպես նաև հայ-վրացական սահմանի սահմանազատումն ակտուալ դարձավ Սովետական Միության փլուզումից հետո։ Նախկին խորհրդային երկրները ձեռք բերեցին անկախություն, իսկ սովետական չափանիշներով կատարված սահմանների բաժանումը շատ խնդիրներ էր ներառում իր մեջ։

Խուդջաբ վանքը Հայաստանի սահմանում ներառելու լուրերը, ինչից հետո սկսվեցին դժգոհությունները, նույնպես ապատեղեկատվություն էր։ Վանքը պաշտոնապես պատկանում էր Հայաստանին դեռ Սովետական Միության ժամանակներից։ Դա է վկայում նաև Վրաստանի ԱԳՆ–ն։ ՀՀ ԱԳՆ–ում, ինչպես նաև Վրաստանում, չհաստատեցին սահմանազատման գործընթացի ավարտի մասին լուրը։

Флаги Армении и Грузии - Sputnik Արմենիա
Հայ-վրացական միություն. կարո՞ղ է այն կանխել տարածաշրջանային հակամարտությունները

«Հայ-վրացական սահմանի սահմանազատումը ավարտված է 2/3–ով։ Գործընթացն այդ ուղղությամբ շարունակվում է», – Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։

Բաքուն, թե՞ ծայրահեղականներ

Երևանյան փորձագետները վստահ են` հակահայկական տրամադրությունների սրման հետևում կանգնած են որոշ ուժեր, չի բացառվում, որ սա Բաքվի միջամտությունն է։

«Պատվիրատունները տարբեր կարող են լինել։ Այդ թվում` ադրբեջանական կողմը։ Բաքուն մեկ անգամ չէ, որ Վրաստանում ունեցած ԶԼՄ–ի միջոցով դիմել է նման մեթոդների։ Չի բացառվում, որ այստեղ իրենց բաժինն ունեն Վրաստանի որոշ շրջանակներ, որոնք հավակնություններ ունեն հարևաների նկատմամբ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է վրացագետ Ջոննի Մելիքյան։

Վերջին երկու ամսվա ընթացքում ադրբեջանական ԶԼՄ–ները և որոշ ծայրահեղ ազգայնականներ հարց են բարձրացնում տարածքային պահանջների մասին։ Վրացական ԶԼՄ–ներում տարածված ապատեղեկատվությունը միտված է հակահայկական  տրամադրություններ սերմանելու։ Փորձագետը նշել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն`դելիմիտացիայի և սահմանազատման հարցի վերաբերյալ քննարկումները ավելի կակտիվանան սեպտեմբերին։

Սահմանների վերանայման անհրաժեշտության մասին այս տարվա մայիսին խոսել են նաև Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ–ը ղեկավարները։

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Պետրե Մամրաձեն  կարծում է, որ սահմանի վերաբերյալ վեճերն անընդունելի են երկու եղբայրական ազգերի միջև։

«Կողմերը պետք է քննարկեն և ավարտեն քառորդ դար տևող գործընթացը։ Անհրաժեշտ է գտնել խելամիտ մոտեցում», – Sputnik Արմենիային ասել է Մամրաձեն։

Նա անմիտ է համարում նախապատրաստվող ակցիան և վստահ է, որ այստեղ դեր են խաղացել քաղաքական ուժերը, որոնք գործում են ի վնաս հայ-վրացական հարաբերությունների ու վրաց հասարակությանը։

Լրահոս
0