00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար

© Sputnik / Asatur YesayantsВстреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции "Елк" Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորովին վատ չէր լինի, եթե, ինչպես ասում էր մեր նախորդ ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, 2040 թվականին մենք` հայաստանցիներս, դառնայինք չորս միլիոն։
Հայաստանյան ժողովրդագրություն՝ պատրանքներ եւ իրականություն

Շատ ավելի լավ կլիներ, եթե իրականություն դառնային մեր այսօրվա ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Մեջբերեմ։ «Մինչև 2050-ը պետք է կարողանանք Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»: Ուղղակի հարց է առաջանում՝ իսկ որքանով են մեր բարի ցանկությունները համընկնում համաշխարհային միտումներին և մեր հնարավորություններին։

Նախ, ընդհանրապես աշխարհի մասին։ Այժմվա մեր դպրոցական ծրագրերից առանձնապես գաղափար չունեմ, բայց մեզ ժամանակին գոնե ընդհանուր տեղեկություններ հաղորդում էին Մալթուսի հայտնի տեսության մասին։ Անգլիացի այդ հոգևորականը և գիտնականը դեռ մոտ երկու հարյուր տարի առաջ պնդում էր, թե բնակչության անկառավարելի աճն ի վերջո համատարած սովի է հանգեցնելու։ Արդյոք Երկրի բնակչությունն իրոք անվերջ աճելու է։ «Կարծես թե՝ ոչ»,- ասում են ՄԱԿ-ի մասնագետները։ Հիմա մենք 7 միլիարդ 800 միլիոն ենք։ 23 թվականին կդառնանք 8 միլիարդ։ 50 թվականին կմոտենանք 10 միլիարդի սահմանագծին։ Բայց ծնելիությունը մեր մոլորակում անընդհատ նվազում է և կինը, որը դարասկզբին ծնում էր երեք երեխա, դարավերջին կունենա ընդամենը երկու երեխա։ Երևի հասկանում եք, թե դա ինչ է նշանակում է։ Այո, փաստորեն աշխարհի բնակչության աճը գրեթե կդադարի և կկայունանա 11 միլիարդի մակարդակում։ Մարդկանց թիվը գործնականում այլևս չի ավելանա։  

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն

​Լավ, անցնենք Հայաստանին։ Ամենավերջին պաշտոնական տվյալներն ասեմ. Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով` ապրիլի 1-ին մեր հանրապետության բնակիչների թիվը կազմում էր 2 միլիոն 957 հազար մարդ։ Այսինքն՝  3 միլիոնի սահմաններում։  Հիմա տեսեք, թե ինչ կանխատեսում է անում ՄԱԿ-ը. սա անցած տարի հրապարակված զեկույցից է։ 5 տարի հետո Հայաստանի բնակչությունը կկազմի 2 միլիոն 977 հազար, այսինքն՝ նույն 3 միլիոնի սահմաններում, իսկ 30 տարի հետո՝ այդ ցուցանիշը կկազմի 2 միլիոն 816 հազար մարդ։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ մի բան էլ կպակասենք, պարզապես փաստենք, որ ըստ ՄԱԿ-ի փորձագետների` 2050 թվականին էլի կմնանք այդ նույն 3 միլիոնի սահմաններում։

​Կա արդյոք հնարավորություն, որ այս կանխատեսումները իրականություն չդառնան։ Տեսականորեն կա։ Այդ հնարավորությունները հիմնականում երկուսն են՝ կբարձրանա ծնելիությունը, հայերն էլ աշխարհի տարբեր երկրներից կգան հայրենիք։ Ծնելիությունը մեզ մոտ, ցավոք, նվազում է։ Ճիշտ է, 2008 թվականին և դրան հաջորդած մի քանի տարիներին հույս առաջացավ՝ ավելի շատ երեխաներ էին ծնվում, բայց հետո միտումը կրկին փոխվեց։ Ու հիմա հայաստանցի կինը ծնում է մեկ ամբողջ վեց տասնորդական երեխա։ Կներեք էդ տասնորդականների համար, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ սա ուղղակի վիճակագրություն է։

Հո ընձառյուծի հույսին չենք մնալու, եկեք վաճառենք մեր քաղաքացիությունը

Եթե հիմա բերեք ավանդական փաստարկը՝ բարձրացրեք մարդկանց բարեկեցությունը, խթանեք ծնելիությունը, և ընտանիքներում ավելի շատ երեխաներ կծնվեն. կհամաձայնեմ միայն մասամբ։ Այն, որ ծնելիությունը անհրաժեշտ է խթանել, միանշանակ է։ Բայց ախր հենց ՄԱԿ-ի զեկույցն է արձանագրում, որ բարեկեցիկ Եվրոպայում ծնելիության ցուցանիշը ճիշտ նույնն է, ինչ Հայաստանում, ավելին՝ մինչև 2050 թվականը, օրինակ, Լեհաստանում, Լատվիայում և Լիտվայում բնակչությունը կկրճատվի ավելի քան 15 տոկոսով։

Մի՛ թերագնահատեք ընդդիմադիրներին, թե չէ ստիպված կլինեք ուտել ձեր գրած գիրքը

Հիմա սա ասում եմ ու վախով մտածում՝ հանկարծ մեր կառավարության անդամները չլսեն ու չասեն՝ էլ ինչու բարձրացնենք հայաստանցու աշխատավարձը եվրոպացու մակարդակին, եթե դրանից դեմոգրաֆիական պատկերը չի փոխվելու։ Դուք ամեն ինչ արեք, որպեսզի մարդը մարդավայել եկամուտ ստանա և չասի՝ այստեղ՝ Տոմսկի մարզում էլի մի եսիմինչ չեմ ստանում՝ ամսական ընդամենը 800 դոլար, բայց ախր գիտեմ, որ Հայաստանում միջին աշխատավարձը երկու անգամ ավելի ցածր է՝ 400 դոլար։ Այ եթե վերացնեք այդ տարբերությունը, հույս կա, որ կսկսի աշխատել դեմոգրաֆիական վիճակը բարելավող երկրորդ գործոնը՝ Հայաստանից դուրս եկածները լրջորեն կմտածեն հայրենիք վերադառնալու մասին։

Լրահոս
0