ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ Գիտնական Ինդիանա Ջոնսը, որին մարմնավորել է Հարիսոն Ֆորդը, ճանաչվել է կինեմատոգրաֆի պատմության մեծագույն հերոս։ Այդ են վկայում Empire պարբերականի ընթերցողների քվեարկության արդյունքները։
Ընթերցողները երկրորդ մեծագույն կինոհերոս են ճանաչել ենթասպա Էլեն Ռիփլիին։ «Օտարը» ֆիլմի բոլոր մասերում հերոսուհուն մարմնավորել է Սիգուրնի Ուիվերը։
Հանդիսատեսի քվեարկության արդյունքներով երրորդ տեղում հայտնվել է Երկաթե մարդը՝ Marvel-ի կինոտիեզերքից։ Այդ կերպարն անմոռանալի է դարձրել Ռոբերտ Դաունի-կրտսերը։
Կինեմատոգրաֆի պատմության մեծագույն հերոսների առաջատար հնգյակում հայտնվել են նաև Կապիտան Ամերիկան՝ նույնպես Marvel-ի կինոտիզերքից և «Աստղային պատերազմների» հերոսներից մեկը՝ Լյուք Սքայուոքերը։