00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակարգ դրության ժամկետը կերկարձգվի ևս մեկ ամսով. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց

© Sputnik / Andranik GhazaryanРаспустившиеся почки дерева на площади Республики
Распустившиеся почки дерева на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունն արձանագրեց, որ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Որոշումն ընդունեց այսօր ՀՀ կառավարությունը՝ հատուկ այդ նպատակով հրավիրված արտահերթ նիստում:

Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Մեկ օրում Հայաստանում 13 մարդ է մահացել կորոնավիրուսից

Իր որոշմամբ կառավարությունն արձանագրեց, որ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, 2020 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 15281 դեպքերը, որոնցից 5639-ը` առողջացած, 258-ը` մահվան ելքով, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:

«Հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, ՀՀ կառավարությունը որոշում է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով»,- ասված է կառավարության ընդունած որոշման մեջ:

Արտակարգ դրությունը կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան

Նշենք, որ այս որոշումը այսօր քննարկվելու է նաև ՀՀ ԱԺ-ի արտահերթ նիստում և միայն դրանից հետո է իրավական ուժ ստանալու:

Նշենք, որ հունիսի 12–ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, առողջացել է 5466 մարդ, մահացածների թիվը հասել է 258-ի։

Լրահոս
0