ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախօրեին Երևանում 20-ամյա երիտասարդին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«2020թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:43-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 20-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Քննրական կոմիտեն տեղեկացնում է նաև, որ քաղաքացիները ևս ահազանգել են, որ նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հարավ Արևմտյան Ա1 թաղամասում գործող թիվ 174-րդ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցի ձայներ:
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գավառի դեպքի բազմամարդ քրեական գործից
Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ դպրոցի հարակից տարածքից հայտնաբերվել են 3 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և 2 հատ փամփուշտի գնդակ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա