ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի մայրը` դաշնակահարուհի Աիդա Ավետիսովան մահացել է հունիսի 7-ին՝ 86 տարեկան հասակում։
Լուրը Instagram–ի իր էջում մի քանի ժամ առաջ հայտնել է անձամբ հեռուստահաղորդավարուհին։
Սպիվակովան հրապարակել է մոր լուսանկարը և հուզիչ գրառում արել։
«Մայրիկ R.I.P. #շնորհակալ եմ#սիրում եմ#ներիր#մնաս բարով#ճախրի՛ր»,– լուսանկարին կից գրել է Սպիվակովան։
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսանկարներից մեկում Աիդա Ավետիսովան քնքշորեն գրկել է դստերը։
Հորը Սաթին վաղուց է կորցրել, ջութակահար Զարեհ Սահակյանցը մահացել է ավելի քան 30 տարի առաջ։ Սպիվակովայի մայրը վերջին տարիներին ծանր հիվանդ էր, իսկ վերջին հինգ տարում ոչ ոքի չէր ճանաչում, նույնիսկ դստերը։
Սպիվակովան ավելի վաղ խոստովանել էր, որ թեև մայրն իր հետ է, բայց կարծես նա չկա, քանի որ հիվանդությունն ամբողջությամբ կլանել է նրան։
Սաթին հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինն է։