00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

© Sputnik / Aram NersesyanАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական կողմի նոր առաջարկն անընդունելի է եղել հայկական կողմի համար: Կառավարության նոր որոշումը որոշ հանգամանքներ բացահայտեց ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակից:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀկառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ ուժը կորցրած ճանաչեց Հայկական ատոմակայանի վերանորոգման՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ կնքված վարկային պայմանագիրը: Կառավարության որոշումն ընդունվեց առանց քննարկման ու ներկայացման, միաձայն:

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում

Կառավարության կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ դառնում, որ հայկական կողմի համար անընդունելի են եղել ՀՀ ֆինանսների նախարարության հարցմանն ի պատասխան 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր պայմաններերը: Մասնավորապես՝ վերանորոգման ավարտի ժամկետը երկու տարով երկարաձգման վերաբերյալ նոր արձանագրությունը՝ խստացված պայմաններով։

«Արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին (աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլն), ինչպես նաև նախատեսվում էր կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար՝ 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով: Նշված մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ ևծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի հնարավորությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներգրավումը»,- ասված էր որոշման հիմնավորման մեջ: Բացի այդ«Ռոսատոմը» լրացուցիչ մինչև 19,5 մլն ԱՄՆ դոլար է պահանջել, որը ևս անընդունելի է եղել հայկական կողմի համար:

«Գնահատելով ռուսական կողմի առաջարկը՝ ծրագրի հաջող ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են մոտ 163 մլն ԱՄՆ դոլար, չնայած նրան, որ վարկի մնացորդը 107 մլն ԱՄՆ դոլար է, այսինքն` բացի վարկից մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ պետք է ներգրավվեր հայկական կողմից ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշված է որոշման մեջ:

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Ռուսական վարկից հրաժարվելը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ. Պապիկյան

Միաժամանակ, ծրագրի ժամկետներից շեղումը հայկական կողմի համոզմամբ, կարող է հանգեցնել ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի կողմից Հայկական ատոմային էլեկտրակայանին շահագործման ժամկետի նոր լիցենզիա տրամադրելու մերժմանը, ինչը զգալի բացասական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության ու էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Այս հիմնավորմամբ ՀՀ կառավարույունը որոշել է հրաժարվել վարկային պայմանագրից:

Իսկ ռուսական վարկի փոխարեն կառավարությունն առաջարկում է 2020-2022թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Այս որոշումն այսօր ևս արդեն ընդունվեց կառավարության նիստում:

«Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որ առնվազն չգերազանցեն ռուսական վարկի օգտագործման դեպքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից վարկային միջոցների մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը»,- նշված է որոշման մեջ: Իսկ վարկային միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով կառավարությունում կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով:

«Երկար տարիներ ՀԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել են՝ ամենատարբեր կոնտեքստներով, տարբեր պատճառներով: Եվ մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու: Սա ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ արդյունավետության բարձրացման խնդիր է: Մենք հստակ խնդիր ենք ձևակերպել նախարարի առաջ, և այդ խնդիրը միանշանակ պետք է կատարվի»,- հայաստանյան բյուջեից վարկի հատկացման հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես է Հայաստանի ատոմակայանն աշխատում արտակարգ դրության պայմաններում

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին նախարար Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից և ասել, որ կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն ՀՀ միջոցներով:

Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ): Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. մայիսի 12-ին: Վարկի տրամադրման համաձայնագրով ֆինանսավորման վերջնաժակետ էր սահմանված 31.12.2019թ.։

Լրահոս
0