ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Լոնդոնի «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչ Միկել Արտետան ծնկի են եկել Emirates մարզադաշտում` ի հիշատակ ԱՄՆ–ում զոհված սևամորթ Ջորջ Ֆլոյդի։ Այդ լուսանկարը ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է Twitter–ի իր էջում՝ կցելով #BlackLivesMatter հեշթեգը։
Ֆուտբոլիստները կրում են ընդդեմ ռասիզմի գրությամբ շապիկներ։
#BlackLivesMatter pic.twitter.com/2SfJpDOJkv
— Arsenal (@Arsenal) June 10, 2020
Հիշեցնենք, որ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու զանգվածային անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և երեքով հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, բայց ոստիկաններն անտեսում են նրա ասածը։
Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել
Ֆլոյդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Անկարգությունների հետևանքով չորս ոստիկանի հեռացրել են աշխատանքից, իսկ նրանցից մեկը մեղադրվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։ Նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում։