00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է Հայաստանը «Օսա ԱԿ-Մ» ձեռք բերել. ուշագրավ մանրամասներ

Բաժանորդագրվել
Զենքի գնման շուրջ բարձրացած աղմուկը, որում իբր ներգրավված են նաև Հայաստանի իշխանությունները, չի դադարում։ Sputnik Արմենիան իր աղբյուրներից որոշ մանրամասներ է իմացել գնման գործընթացի մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` մայիսի 30-ի տեսաուղերձում հնչած թեմայի շուրջ քննարկումները չեն դադարում։

Մինասյանը հայտնել էր, որ Հայաստանն արտոնյալ պայմաններով զինամթերք և ռազմական տեխնիկա է գնել Մոսկվայից, հետո դրանք վաճառել է երրորդ երկրների։ Մինասյանն իր խոսքում տվել էր ոմն գործարար Դավիթ Գալստյանի անունը, որի միջոցով էլ իբր այդ ամենը իրականացվել է: Գալստյանը, ըստ Մինասյանի, ՀՀ անունից զենքի վաճառքի գործարքներ կնքելու իրավունք է ունեցել։ Նախկին դեսպանն ասել էր, որ արդիականացված «Օսա ԱԿ» զենիթահրթիռային համալիրների անվան տակ ՀՀ ՊՆ–ն իրականում հին ու ոչ պիտանի «Օսա ԱԿՄ»-ներ է գնել Հորդանանից՝ 35 սարքավորման համար վճարելով 27 մլն դոլար: Իրականում, ըստ Մինասյանի, դրանք գնել են շատ ավելի ցածր գնով, և բյուջեից պաշտոնապես հատկացված 27 միլիոնի առյուծի բաժինը գրպանել են Փաշինյանն ու Գալստյանը։

Անդրադառնալով այս թեմային` սպայական կազմի մեր աղբյուրները հայտնեցին, որ երբ առաջին անգամ Մինասյանն իր ելույթում հարց բարձրացրեց Հորդանանից զենք մատակարարելու մասին, առողջ մտածողության մարդիկ (օրինակ` ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը) խորհուրդ տվեցին այս թեմաներից զերծ մնալ:

«Մենք էլ ենք կարծում` սա այն թեման է, որ այնքան էլ ճիշտ չէ այսպես բաց քննարկել, և առանց որևէ անձնավորման կոչ ենք անում նման հարցերը լայն քննարկման առարկա չդարձնել»,–ասաց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Մեր զրուցակիցները համոզված են, որ այս թեման այնքան էլ տեղին չէ լուսաբանել, բայց քանի որ հարցն արդեն իսկ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել ու քննարկումների տեղիք տվել, դրան առնչվող որոշ մանրամասներ կներկայացնենք։

Ракетно-зенитный комплекс Оса АК - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում զենքի միջազգային շուկայում և արդյո՞ք Մինասյանը ճիշտ է

Մինասյանի բարձրաձայնած «ՕՍԱ-ԱԿՄ»-ների առնչությամբ մեզ հայտնեցին, որ ՀՀ ՊՆ-ն այս համակարգերը ձեռք բերելու համար վաղուց է քայլեր կատարել և իր դաշնակիցներից տարբեր առաջարկներ ստացել:

Օրինակ` նման առաջարկ է արել Բելառուսը: ՊՆ–ն 2012-ի նոյեմբերի 23-ին «Белвнешпромсервис» պետական հիմնարկությունից նամակ է ստացել, ըստ որի` տարբեր զինատեսակներ ձեռք բերելու և վերանորոգելու համագործակցություն է առաջարկվել։ Մասնավորապես, առաջարկ է եղել հայկական կողմին Բելառուսից նոր «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ մատակարարել առանց բազային ագրեգատի և շասսիի վերանորոգման: Իսկ մեկ «ՕՍԱ-ԱԿ»-ի գինը 10.3 մլն ԱՄՆ դոլար է եղել:

Բացի այդ, բելառուսական ընկերությունն առաջարկել է մեր ունեցած «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների կապիտալ վերանորոգում իրականացնել Բելառուսում, իսկ մեկ համալիրի վերանորոգման արժեքն էլ 1 100 000 ԱՄՆ դոլար է եղել` տրանսպորտային ծախսերը չհաշված։

Իսկ Բելառուսի տարածքում հայկական «ՕՍԱ-ԱԿՄ»-ների կապիտալ վերանորոգման համար սահմանված արժեքը 650 000 ԱՄՆ դոլար է եղել` կրկին տրանսպորտային ծախսերը չհաշված։ Այսինքն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական համալիրները հնարավոր էր Բելառուս տեղափոխել միայն АН-124 «Руслан» տեսակի ինքնաթիռով, պետք է փաստել, որ Հայաստանի վրա այդ ծառայությունն ավելի թանկ կնստեր։

Ի դեպ, Հորդանանից բերված «ՕՍԱ-ԱԿՄ»-ները մի քանի հարյուր միավոր հրթիռներով ՀՀ պետբյուջեի վրա նստել են 600 000 ԱՄՆ դոլար` ներառյալ դրանց վերանորոգումն ու կատարելագործումը տեղում:

Հայաստանը «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու առաջարկ է ստացել նաև Ռուսաստանից, և խոսքը վերաբերել է անվճար համալիրներ ունենալուն: Սակայն առաջարկվող համալիրների մնացորդային ռեսուրսները (остаточный ресурс) հիմնովին վերանորոգման կարիք են ունեցել, որոնք ռուսական գործարաններում վերանորոգելու համար անհրաժեշտ կլիներ 1.5 մլն ԱՄՆ դոլար (մեկ միավորի գինը): Բացի այդ, ռուսական կողմի առաջարկած համալիրների հետ որևէ հրթիռ չի եղել, այսինքն` դրանց գնելու համար պետք էր առանձին վճարել ու ծախս կատարել նաև դրանք Հայաստան տեղափոխելու համար։

ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասով ՌԴ-ից այլ համարժեք առաջարկ չի եղել:

Ճիշտ է, Հայաստանը հաճախ է ՌԴ-ից որպես անհատույց օգնություն տարբեր զինատեսակներ ստացել, սակայն երբեք խոսք չի եղել «ՕՍԱ-ԱԿՄ»-ների մասին, թեկուզ ինչ–որ պայմանով:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը փակել է 1980–ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան

Ի դեպ, Մինասյանը նշել էր նաև, որ Հայաստանը 27 միլիոն դոլարով կարող էր գնել ավելի արդիական, ավելի ժամանակակից, իրականում 2019-20 թվականների արտադրության զենք` դիմելով Ռուսաստանի հայտնի կոնցեռններից մեկին՝ «Սոզվեզդիե» ձեռնարկությանը, որն արտադրում է գերժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ։ Սպայական կազմի մեր աղբյուրը նշեց` «Սոզվեզդիե» ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը ոչ մի կապ չունի ՀՕՊ համալիրների հետ. այն զբաղվում է կապի համակարգերի և այլ ռադիոսարքավորումների արտադրությամբ։ Դրանք կարող են լրացնել նրանց զենիթահրթիռային համալիրների ֆունկցիաները, սակայն չեն կարող փոխարինել վերջիններիս։

«ՕՍԱ-ԱԿՄ» համալիրներին համարժեք կամ ավելի որակյալ համալիրները միայն ՀՀ ԶՈւ-երի կողմից ձեռք բերված «ՏՈՌ-Մ» շարքի զենիթահրթիռային համալիրներն են, որոնց արժեքը 50-60 մլն դոլարից ավելի է: Իսկ եթե «ՕՍԱ-ԱԿՄ»-ների փոխարեն Հայաստանը գներ «ՏՈՌ» համալիրներ, ապա ծախսը կկազմեր մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսինքն` ստացվում է, որ Հորդանանից բերված «ՕՍԱ-ԱԿՄ համալիրները եղած առաջարկներից ամենալավ տարբերակն են եղել` ինչպես գնի, այնպես էլ տեխնիկական որակական առումով:

Զենքերի գնման գործընթացի մասին մանրամասներ փոխանցող սպաները վրդովված են, որ այս ամենը քննարկման թեմա է դառնում, շատերն անգամ մեղադրանքներ են հնչեցնում հենց սպաների հասցեին: «Մի օր չտեսանք, որ այդ քննադատողները սպաների և ազատամարտիկների մասին մտածեն, բայց նրանք միշտ պատրաստ են քննադատել»,–ասաց մեր աղբյուրը:

Ստանալով այս ամբողջ տեղեկությունը` չենք կարող չհամաձայնել մեր զրուցակիցների հետ, որոնք կոչ են անում թեման չշահարկել, քանի որ այն միայն վնասում է Հայաստանի շահերը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն արդեն իսկ զբաղվում է Մինասյանի հայտարարությամբ։

Լրահոս
0