ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Տավուշի մարզի Չինարի գյուղի թիվ 13 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչը հունիսի 8–ի առավոտյան տնից դուրս է եկել և չի վերադարձել: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մաուլի ծառայությունը։
Անհանգստացած հարազատները հունիսի 8-ին, ժամը 17։08-ին ահազանգել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից 10 հրշեջ-փրկարար։
«Փրկարարները «Չափարղի աղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Սայադ Մ․-ին (ծնված 1966 թ.) և ուղեկցել Չինարի գյուղ»,–նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 10 աշխատակից: