00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հո ընձառյուծի հույսին չենք մնալու, եկեք վաճառենք մեր քաղաքացիությունը

CC BY 2.0 / bark / moneyПаспорт и деньги
Паспорт и деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ով կմտածեր, որ Հայաստանը կարող է ներդրումներ ստանալ նույնիսկ ընձառյուծի շնորհիվ։ Բայց դա փաստ է:

 

Հո ընձառյուծի հույսին չենք մնալու. եկեք վաճառենք մեր քաղաքացիությունը

Կովկասի բնության հիմնադրամը,  տեղեկանալով, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մերձակա տարածքներում ընձառյուծի ներկայություն  է արձանագրվել, որոշել է լրացուցիչ փող հատկացնել Հայաստանին։ Մեջբերեմ. «Այս ֆինանսավորմամբ հնարավորություն կլինի ներգրավել նոր աշխատակիցների, ձեռք բերել անհրաժեշտ վառելիք և այլ անհրաժեշտ պարագաներ՝ ընձառյուծի բնակեցման հավանական տարածքներում համակարգված այցեր կազմակերպելու ու մոնիթորինգ իրականացնելու համար»։ Իսկ դուք ասում եք՝ ներդրումներ չկան։

Люди на улице - Sputnik Արմենիա
Մի՛ թերագնահատեք ընդդիմադիրներին, թե չէ ստիպված կլինեք ուտել ձեր գրած գիրքը

 

Բայց ճիշտ եք ասում՝ մեր ամենագլխավոր խնդիրներից մեկն, այնուամենայնիվ, մնում է ներդրումների պակասը։ Եվ ուրեմն չենք կարող անտեսել ներդրումներ ներգրավելու նույնիսկ չնչին, նույնիսկ առաջին հայացքից անհավանական թվացող հնարավորությունը։ Էդպիսի հնարավորություններ շատ կան և դրանցից մեկը Հայաստանի քաղաքացիություն կամ առնվազն մշտական կացություն տրամադրելն է։

Ինչպես 100 տարի առաջ մեծ տերությունները բաժանեցին ամեն ինչ

​Ընդամենը մի օրինակ բերեմ։ Երևի գիտեք՝ կա էսպիսի պետություն՝ Սենթ Քիթս էնդ Նևիս։ Անցած դարի 80-ական թվականներին ազատվելով բրիտանական գաղութատիրական լծից, այդ երկրի բնակիչները կանգնեցին փաստի առաջ, որ ճիշտ մեզ նման նավթ ու գազ չունեին և հանճարեղ գաղափար հղացան՝ վաճառել իրենց քաղաքացիությունը։ Այն ժամանակ աշխարհում դա դեռ որևէ մեկի մտքով չէր անցել և վերաբերմունքը շատ զգուշավոր էր՝ ինչիս է պետք այդ պստիկ ու անհայտ պետության քաղաքացիությունը։

Սակայն ընդամենը մեկ տարի անց՝ 1985 թվականին, ոչ պակաս անհայտ եվրոպական մի բնակավայրում՝ Շենգենում ստորագրվեց հայտնի համաձայնագիրը և պարզվեց, որ ձեռք բերելով Սենթ Քիթսի քաղաքացիություն, ես կարող եմ առանց վիզայի մտնել եվրոպական տասնյակ երկրներ։ Հիմա արդեն այդ հեռավոր կղզիների մուգ կապույտ անձնագրով հնարավոր է հանգիստ ճանապարհորդել գրեթե 150 երկրներում, իսկ դա աշխարհի երեք քառորդն է։

Տարօրինակ աշխարհ, կամ խելոք հավերի, թռչող թագավորների և փոխխոսնակ դարձած տաքսիստների մասին

​Սենթ Քիթսի և Նևիսի քաղաքացիություն ձեռք բերելու համար, իհարկե, պիտի փող ունենաք՝ բա իմաստը ի սկզբանե հենց դա էր՝ ներգրավել ներդրումներ։ Ունեք երկու տարբերակ։ Կարող եք 250 հազար դոլար փոխանցել այսպես կոչված շաքարի արդյունաբերության դիվերսիֆիկացման հիմնադրամին։ Դե, առաջ բյուջեն հիմնականում շաքարի արտադրությունից ստացված եկամուտներով էին լցնում, հիմա ուզում են այլ ճյուղեր զարգացնել։ Երկրորդ տարբերակով կարող եք ձեռք բերել անշարժ գույք առնվազն 400 հազար դոլարով։  Իհարկե, ավելի թանկ է, բայց չէ որ, ասենք, մեծ, հարմարավետ առանձնատուն եք գնում գեղատեսիլ լողափին և հինգ տարուց կարող եք դա վաճառել՝ առանց քաղաքացիությունը կորցնելու։

​Բայց մի շտապեք։ Նույն Կարիբյան ավազանում կա ավելի էժան տարբերակ՝ կարող եք ձեռք բերել Դոմինիկայի քաղաքացիություն՝ ընդամենը 100 հազար դոլարով։ Հանկարծ չխառնեք Դոմինիկան՝ Դոմինիկյան հանրապետության հետ՝ դրանք տարբեր պետություններ են։ Դոմինիկայի մասին պատկերացում կազմելու համար ուղղակի դիտեք «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմը՝ այնտեղ է նկարահանված։ Ի դեպ,  100 հազարն այն դեպքում է պահանջվում, եթե ողջ ընտանիքով եք ուզում քաղաքացիություն ստանալ, իսկ եթե մենակ եք՝ 75 հազարով էլ ձեզ անձնագիր կտան։ Նաև այսպիսի գայթակղիչ հանգամանք կա՝ քանզի Դոմինիկան գտնվում է այսպես կոչված Բրիտանական համագործակցության կազմում, Մեծ Բրիտանիայում էլ արտոնություն կունենաք՝ կարող եք առանց վիզայի 6 ամիս մնալ մեկ տարվա ընթացքում։

Онлайн обучение - Sputnik Արմենիա
Քեմբրիջը՝ հեռակա համալսարան, կամ հեռավար, անգամ հեռահար, կարևորը կրթության որակն է

​Կռահում եմ, թե հիմա ինչ եք մտածում՝ այդ ինչ էկզոտիկ երկրների քաղաքացիություն եք առաջարկում, բա լավ մի նորմալ երկիր չկա, որի քաղաքացիությունը հնարավոր լինի փողով ստանալ։ Իհարկե, կա։ Ուղղակի շատ թանկ է, դրա համար չեմ համարձակվում առաջարկել։ Վերջերս համացանցում կարդացի, որ օրինակ, Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է 10 միլիոն եվրո ներդնեք այդ երկրի տնտեսության մեջ։ Միացյալ Նահանգներում կարող եք միանգամից գրին քարտ ստանալ, հետո էլ քաղաքացիություն, եթե ներդնեք մեկ միլիոն դոլար, բայց նաև պիտի ապացուցեք, որ առնվազն տասը մշտական աշխատատեղ եք ստեղծել, երկու տարի էլ ապրել եք այդ երկրում։
​Ձեր  առարկությունը գուշակելի է՝ բայց ում է պետք Հայաստանի քաղաքացիությունը։ Ինչու եք այդքան հոռետեսորեն տրամադրված։ Եկեք անենք, օրենսդրորեն ամրագրենք, խելքին մոտ մի համեստ գումար սահմանենք, ասենք՝ թեկուզ 50 հազար դոլար, միգուցե մարդկանց գայթակղի։ Չգիտեմ՝ իմ գործն առաջարկելն է։ Ախր չի կարելի մնալ միայն ընձառյուծի հույսին։

Ֆաթիմայի հրաշքը․ հավատա՞լ, թե՞ ոչ

Լրահոս
0