00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի՛ թերագնահատեք ընդդիմադիրներին, թե չէ ստիպված կլինեք ուտել ձեր գրած գիրքը

© Pixabay / Free-PhotosЛюди на улице
Люди на улице - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Խոշոր քաղաքական իրադարձություններին զուգահեռ աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում, այսպես ասենք, մանր ու միջին  իրադարձություններ, որոնք, սակայն, հաճախ զուտ մարդկային տեսակետից շատ ավելի հետաքրքիր են, քան համաշխարհային լուրջ զարգացումները։
Ընդդիմադիրներին մի թերագնահատեք, թե չէ ստիպված կլինեք ուտել ձեր գրած գիրքը

Մի օրինակ բերեմ ոչ հեռավոր անցյալից։ Երեք տարի առաջ Մեծ Բրիտանիայում կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տխուր արդյունք ունեցան ոչ միայն այդ երկրի այն ժամանակվա վարչապետ Թերեզա Մեյի, այլև քաղաքագիտության պրոֆեսոր Մեթյու Գուդվինի համար։

Պրոֆեսոր Գուդվինի համար այս ընտրությունների արդյունքները աղետալի էին ոչ թե այն պատճառով, որ խորհրդարան չընտրվեց. նա նման մտադրություն չուներ։ Ուղղակի այս քաղաքագետը ընտրություններից առաջ հրապարակավ հայտարարել էր՝ եթե ընդդիմադիր լեյբորիստները 38 տոկոսից ավելի ձայն ստանան, խոստանում եմ ուտել իմ գրած գիրքը։ Չգիտեմ՝ ինչու էր այդքան կենտրոնացել հենց 38 տոկոսի վրա, բայց լեյբորիստները 40 տոկոսից ավելի քվե ստացան։ Պատկերացրեք խեղճ պրոֆեսորի վիճակը։ Գիրքը չուտես՝ բոլորը կհամոզվեն, որ պարզապես սուտասան ես։ Դուք ինչ կանեի՞ք։

Суперлуние над Израилем - Sputnik Արմենիա
Ինչպես էին իսրայելցիները պատրաստվում ատոմային ռումբ պայթեցնել անապատում

Բրիտանացիները սոցիալական ցանցերում սկսեցին օգտակար խորհուրդներ տալ։ Առաջարկում էին եփել գիրքը, որպեսզի ավելի հեշտ մարսվի։ Կամ կտոր-կտոր անել ու լցնել շիլայի մեջ։ Ոմանք ասում էին՝ վիսկիով փորձեք՝ վիսկիով ամեն ինչ կուտվի։ Ի վերջո, պրոֆեսորը հայտնվեց Սքայ նյուզ հեռուստակայանի ծրագրերից մեկում և հեռուստադիտողները տեսան, թե ինչպես է նա իր գրքի էջերից մեկից փոքրիկ կտոր պոկում և ծամում։ Այդքանը՝ շարունակությունը ցույց չտվեցին։ Շատերն ինձ պես ենթադրում են, որ դրանով էլ ամեն ինչ ավարտվել է։ Ինչևէ՝ քաղաքագետներին կարելի է ընդամենը մի խորհուրդ տալ՝ երբեք մի թերագնահատեք ընդդիմության հնարավորությունները։
​Իսկ այժմ տեղական իշխանությունների և բնակիչների հարաբերությունների մասին. Սա պատահել է Մասաչուսեթս նահանգի Նորթհեմփթոն քաղաքում։ Այդ քաղաքի բնակիչներից մեկը՝ Բիլ Ֆարմերը կնոջ հետ գնացել էր ռեստորան, մեքենան կանգնեցրել էր ու կայանելու համար ավտոմատի օգնությամբ մուծել մեկ դոլար։ Հետո արդեն իմացել է, որ իզուր է վճարել, քանզի այդ վայրում կայանելը վճարովի է միայն մինչև երեկոյան ժամը վեցը, իսկ ինքն այդ մեկ դոլարը ավտոմատի մեջ է գցել վեցն անց տասնհինգին։

Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

Ֆարմերը դիմել է քաղաքապետարան, հիմնավորելով՝ դուք պատշաճ կերպով չեք տեղեկացրել քաղաքացիներին, որ վեցից հետո կայանելն անվճար է, հետ տվեք մեկ դոլարս։ Ինչ եք կարծում, ինչպես կվարվեր այս դեպքում Երևանի քաղաքապետարանը կամ թաղապետարանը։ Այո, ես էլ եմ համոզված, որ մի չինովնիկ պատասխան կգրեր, որտեղ մանրամասն կբացատրեր, որ հինգ մետր այն կողմ ցուցանակի վրա գրված են կայանելու պայմանները, թող բարի լիներ գնար կարդար։ Ոչ մի փող էլ մենք պարտավոր չենք վերադարձնել, որովհետև ինքն է մեղավոր։

Акция инициативы Аазанг по недопущению равенства подоходного налога (2 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Տարօրինակ աշխարհ, կամ խելոք հավերի, թռչող թագավորների և փոխխոսնակ դարձած տաքսիստների մասին

​Ինչ արեց ամերիկացի քաղաքապետը։ Մեկ դոլար ուղարկեց այդ մարդուն՝ հետն էլ մի գրություն՝ ներողություն ենք խնդրում ձեզ պատճառած վնասի համար, այո, մենք ենք մեղավոր, եթե քաղաքացին բավարար տեղեկություն չի ունենում մեր քաղաքում գործող կանոնների մասին։ Համաձայնեք՝ միանգամից երեք նապաստակ սպանեց քաղաքապետը իր այդ քայլով՝ բոլոր տեղական լրատվամիջոցները հաղորդեցին այս պատմությունը և հանրությունը տեղեկացավ տվյալ վայրում կայանելու կանոնների մասին, այսինքն՝ համայնքը օգուտ ստացավ՝ սա մեկ։ Քաղաքացին հետ ստացավ իր մեկ դոլարը, ինչն, իհարկե, ֆինանսական տեսակետից որևէ նշանակություն չունի, բայց վերականգնվեց արդարությունը, ինչը շատ ավելի կարևոր է այդ մեկ դոլարից՝ սա երկու։ Բայց ամենակարևորը՝ բնակիչները գնահատեցին իրենց քաղաքապետի բարեհամբույր պահվածքը. հաջորդ անգամ էլ նրան կընտրեն։

«Ինչո՞ւ Խրուշչովը թույլատրեց զենք կիրառել բանվորների վրա». Անաստաս Միկոյան

​Եվ էլի տուգանքի մասին՝ այս անգամ շատ ավելի մեծ տուգանքի։ Ֆլորենցիայի ռեստորաններից մեկի տերը ստիպված էր 6 հազար եվրո տուգանք վճարել գիտե՞ք ինչի համար։ Խեցգետիններին դրել էր սառնարանը։ Կենդանիների պաշտպաններն էլ իմացել էին այդ մասին և դատի տվել նրան, հիմնավորելով՝ սա դաժան վերաբերմունք է խեցգետինների նկատմամբ՝ նոր բռնած խեցգետիններին չի կարելի դնել սառնարանը, որովհետև նրանք տանջվում են։ Դե ինչ կարելի է ասել՝ պիտի համակերպվենք այն մտքի հետ, որ  եթե խեցգետնին դնում ես սառնարանը՝ դա կտտանք է, իսկ եթե այդ նույն խեցգետնին գցում ես եռացող ջրի մեջ՝ նրանց կնատմամբ դրսևորում ես մարդասիրական վերաբերմունք։

«Ադրբեջանի իշխանությունները կճանաչեն Ղարաբաղը, եթե նրանց ստիպեն». Գալինա Ստարովոյտովա

Լրահոս
0