ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Արցախի նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Հանրապետության առողջապահության նախարարությանը:
350 նոր դեպք` վերջին մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար 675 մարդ
«Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, որը ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մեկուսացվել է ևս 15 քաղաքացի: Այս պահի դրությամբ ԱՀ-ում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 64 դեպք, նրանցից 41-ն առողջացել են, մեկուսացվածների ընդհանուր թիվը 77 է, մահվան դեպքեր չեն արձանագրվել: Մինչ այս պահը կատարվել է 1192 նմուշառում:
«Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է` հաշվի առնելով նոր ծավալումները». Թորոսյան