00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում

© Photo : provided by Ervand BostanjЕрванд Бостандж (Бостанджян)
Ерванд Бостандж (Бостанджян) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զարթիր, լաո» հատուկ նախագծի շրջանակում Նաիրի Հոխիկյանը պատմում է դիարբեքիրցի Երվանդի մասին, որը երազում է մի գեղեցիկ օր հայերեն երգի շուրջ համախմբել ոչ միայն Արևմտյան Հայաստանում ապրող, այլև տարիների ընթացքում այնտեղից հեռացած հայրենակիցներին։

Հայերեն երգը Արևմտյան Հայաստանի տարածքում ոչ միայն չի դադարել ցեղասպանությունից հետո, այլև առանձին հայ անհատների շնորհիվ ավելի մեծ տարածում է գտել ու զարգացման նոր մակարդակի հասել։ Քիչ թե շատ հայաբնակ բոլոր քաղաքներում և գյուղերում կարող ես գտնել հայերեն ավանդական երգեր կատարող երգիչների, հայ երգիչների։ Նրանք գրեթե երբեք չեն թաքցրել իրենց էթնիկ ծագումը՝ իրենց երգերում գովելով ինչպես հայկական ազգային սովորույթները, այնպես էլ Արևմտյան Հայաստանի երբեմնի շքեղությունը։ Դիարբեքիրցի Երվանդ Բոսթանջըն Թուրքիայի ամենահայտնի ուդահարներից է։ Այսօր նրան թուրքերը ճանաչում են որպես հայի զավակ Ուդի Երվանդ։

© Photo : provided by Ervand BostanjԵրվանդ Բոսթանջըն
Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում - Sputnik Արմենիա
Երվանդ Բոսթանջըն

Նա ծնվել է Դիարբեքիրի, այսպես կոչված, «Գյավուրների թաղամասում»։ Այդպես թուրքերը կոչել են Դիարբեքիր քաղաքի այն հատվածը, որտեղ ապրել են ցեղասպանությունից մազապուրծ եղած և բռնի մահմեդականություն ընդունած հայերը։ Բոստանջյան ազգանունը Երվանդի նախնիները դարձրել են Բոսթանջը՝ հայկական ինքնությունը ավելի խորը ծածկելու համար, սակայն ընտանիքում հայոց լեզուն ու հայկական երգը պահպանվել է։

Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին

Դիարբեքիրում դպրոցն ավարտելուց հետո Երվանդը 1976-ին տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ մինչև 1992 թվականը երգել է և ուդի դասեր տվել, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ: 21 տարի ապրելով Միացյալ Նահանգներում՝ Երվանդն, այնուամենայնիվ, վերադարձել է հայրենի քաղաք։ Ամերիկայում ամսական 4000 դոլար վաստակող երաժիշտը գերադասել է ապրել Արևմտյան Հայաստանում՝ մոտ 800 դոլար աշխատավարձով։

© Sputnik / provided by Nairi HokhikyanՈւդի Երվանդ
Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում - Sputnik Արմենիա
Ուդի Երվանդ

«Ես ծննդավայր վերադարձա 2013-ի հունիսին։ Ես հասցրել էի ԱՄՆ-ում ճանաչում ձեռք բերել որպես հայ ուդահար, երաժիշտ, սակայն որոշեցի կյանքս շարունակել հայրենիքում։ Արևմտյան Հայաստանում մինչև հիմա աշխատում եմ բազմաթիվ հայ երաժիշտների հետ։ Միասին տարածում ենք մեր ազգային երգերը, ստեղծել ենք երաժշտական խումբ, որի ուդահարն եմ ես»,-պատմում է Երվանդը։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

Նվագելուց բացի, նա նաև երգում է։ Հիմնականում երգում է հայերեն, բայց չի խուսափում նաև քրդերեն, թուրքերեն ու ասորերեն երգերից։ Երազում է, որ մի գեղեցիկ օր կարողանա հայերեն երգի շուրջ համախմբել ոչ միայն Արևմտյան Հայաստանում ապրող, այլև տարիների ընթացքում այնտեղից հեռացած հայրենակիցներին՝ նորից ազգային ինքնությունը հայրենիքում ծաղկեցնելու համար։ Ուդի Երվանդի երգացանկում հիմնականում սիրո և բնության երգեր են։ Հայրենիքին, ցեղասպանությանը և ազատամարտին նվիրված երգեր քիչ է երգում։ Հասկանալի պատճառներով։ Սակայն այն, ինչ կատարում է դիարբեքիրցի հայ երգիչը, թեկուզ հայերեն, բայց գրավիչ ու հասկանալի է նաև թուրք ու քուրդ հանդիսատեսի համար։

© Photo : provided by Ervand BostanjԵրվանդ Բոսթանջըն
Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում - Sputnik Արմենիա
Երվանդ Բոսթանջըն

Ի՞նչ է մտածում Երվանդը Արևմտյան Հայաստանի հայերի մասին։ Ինչքա՞ն հայ կա Դիարբեքիրում, և արդյո՞ք նրանք լիարժեք հայ են, թե՞ օտար մշակույթն այնքան է հիմնավորված նրանց մեջ, որ կորցրել են նաև ազգային ինքնությունը։

Город Хопа, Турция - Sputnik Արմենիա
700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

Այս հարցերիս Ուդի Երվանդը ցավով է արձագանքում, որ կան նաև հայկականությունից հեռացած մարդիկ, սակայն նրանք ոչ միայն քիչ են, այլև մեկուսանում են՝ տեսնելով օրեցօր ավելի ստվարացող հայկական համայնքի ակտիվությունը։ Դիարբեքիրում հայերը պարբերաբար կազմակերպում են համերգներ, սրճարաններում հաճախ հենց հայկական երաժշտություն են պատվիրում, միջոցառումների ժամանակ ինքնաբուխ կերպով հայկական երգեր են երգում, ինչը ավելի է միավորում էթնիկ ինքնությունը վերագտնող մեր հայրենակիցներին։ Թուրքական «Հաբերթուրք» պարբերականին տված հարցազրույցում Երվանդ Բոսթանջըն հայտարարել է, թե ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարող թուրքական պետությունը պետք է կարողանա գիտակցել՝ ինքն ունի արյունոտ անցյալ, իսկ ծպտյալ հայերը հենց այդ անցյալի կենդանի վկաներն են։

«Թուրքիայի ղեկավարությունը սկսել է հայ համայնքին վերադարձնել նախկինում նրանց պատկանած գույքը: Դա տեսնում են և լավ գիտակցում են նաև քրդերը։ Նրանք էլ ցավ են ապրում, որ ժամանակին իրենց նախնիները մասնակցություն են ունեցել հայերի կոտորածներին: Ես էլ ցեղասպանություն վերապրած ծնողների զավակ եմ, կատարվածը ցեղասպանություն էր, ինչպե՞ս ես կարող եմ այն հերքել»,-թուրքական պարբերականին ասել է հայ երգիչը՝ շեշտելով, որ կշարունակի ապրել պատմական բնօրրանում և տեղի հայերի մեջ տարածել հայկական երգերը՝ ազգային ինքնությունը ավելի ամուր պահելու համար:

Լրահոս
0