00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազը կթանկանա. ՀԿԾՀ–ն համաձայն է

© Sputnik / Aram GareginyanПлита, горящая на биогазе в селе Памбак, Гегаркуник
Плита, горящая на биогазе в селе Памбак, Гегаркуник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցիալապես անապահով սպառողների համար գազի գների փոփոխություն չի լինի։ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, թե գազի գինն ում համար կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկներն էլ են փաստել, որ գազի այսօրվա գները որոշակի բարձրացման կարիք ունեն։ 

«Այժմ «Գազպրոմ Արմենիայի» հետ քննարկում ենք առաջիկա 10 տարվա գազի գնի ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ Հիմա սկսվել է հանրային քննարկումների փուլը, որը կամփոփվի այս ամսին»,–ասաց նա։

Բաղրամյանի խոսքով` հաշվարկների մեթոդիկան էլ հանրության դատին է ներկայացվել։ Այն ենթադրում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար և նախատեսում է ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում։ Այսինքն` առաջիկա 10 տարիների կանխատեսելի սակագնային մարժա կգործի։

Газодобывающее предприятие - Sputnik Արմենիա
Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

ՀԾԿՀ նախագահը հայտնեց նաև, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է գազի միջին գինը սահմանել 283 դոլար, իսկ այսօրվա գործող սակագինը 255 դոլար է։ ՀԾԿՀ–ն, ըստ Բաղրամյանի, առաջարկել է 266.7 դոլար գումար, ընդ որում` այդ գումարն այնպես պետք է բաշխվի, որ բնակչության սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն չլինի։

Նա հայտնեց նաև, որ գազի գինը, ըստ իրենց առաջարկի, կավելանա ջերմոցների և վերամշակման գործարանների, ինչպես նաև 10 000 խորանարդից ավել սպառում ունեցողների համար։

Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին

Հիշեցնենք` ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած մի շարք հարցերը, այդ թվում` գազի գնի վերաբերյալ, կլուծվեն դաշնակցային և ռազմավարական գործընկերության մակարդակում։

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։

Ընդ որում` Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:

«Գազպրոմ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում Հայաստանի գազատրանսպորտային ցանցը։

Այս պահին գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ. Փաշինյան

Լրահոս
0