ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում իրականացնող ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան այսօր չի աշխատելու։ Facebook-ի իր էջում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ լաբորատորիայում այսօր ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվելու։
«Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,- գրել է Նիկողոսյանը՝ նշելով, որ կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը հենց այս լաբորատորիան է իրականացնում։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 766–ով և դարձել 13 130։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 մարդ, կատարվել է 69171 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4014–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 200 մահվան դեպք։
Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին։ Մարտի 16-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարված, որն արդեն մի քանի անգամ երկարացվել է։
Կորոնավիրուսից մահացածների մեծ մասը տղամարդիկ են, ամենաերիտասարդը՝ 49 տարեկան