ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանում այս պահին վարակակիրների թիվը մի քանի անգամ գերազանցում է հայտնաբերված դեպքերը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի պաշտոնական էջում տվյալագիտական վերլուծություն է ներկայացրել՝ ցույց տալով մեր երկրում օրեցօր վատթարացող կորոնավիրուսային իրավիճակը։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 766–ով և դարձել 13 130։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 մարդ, կատարվել է 69171 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4014–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 200 մահվան դեպք։
Կորոնավիրուսից մահացածների մեծ մասը տղամարդիկ են, ամենաերիտասարդը՝ 49 տարեկան
Երեկ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։