00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լավ է` վարակվել եմ կորոնավիրուսով, թե չէ այս ասելիքը չէի կարող ասել»․ Փաշինյան

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Никол Пашинян во время онлайн брифинга (6 июня 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время онлайн брифинга (6 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետին զայրացնում են այն լուրերը, թե կորոնավիրուսը գոյություն չունի, թե կառավարությունը դիտմամբ չափազանցնում է վարակվածների թիվը այլ երկրներից օգնություն ստանալու համար:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանում մարդիկ շարունակում են պաշտպանիչ դիմակները սխալ կրել։ Տպավորություն է, որ ոչ թե իրենց ու իրենց մտերիմների առողջության, այլ կառավարության համար են կրում, իսկ երբ ոստիկանն է մոտենում, ասում են, թե կրում են դիմակ։ Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման անպատասխանատու վերաբերմունքը հակահամաճարակային իրավիճակին, ուղղակի անընդունելի է։

Мгер Давидянц - Sputnik Արմենիա
«Սիրելի՛ քաղաքացիներ, օգնեք մեզ, խնդրում եմ». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

«Ես այդ նույն սխալը թույլ եմ տվել և վարակվել եմ կորոնավիրուսով և հույս ունեմ` ուրիշներին չեմ վարակել, չգիտեմ էլ` վարակել եմ, թե ոչ։ Հիմա ես էլ, բացի վարչապետ լինելուց, քաղաքացի եմ։ Ասեմ` կառավարությո՞ւնն է մեղավոր, որ ես կորոնավիրուսով եմ վարակվել։ Լավ է, որ ես վարակվել եմ, թե չէ այս ասելիքը չէի կարող ասել»,-նշեց վարչապետը։

Փաշինյանին հունից հանում են այն լուրերը, թե կորոնավիրուս չկա։ Նա վստահ է, որ եթե նման անհիմն լուրեր չտարածվեին, հասարակությունն այժմ նման «պտուղներ» չէր հավաքի։ Խոսվում է, թե ամեն ինչ սարքած է, որ կառավարությունն այլ երկրներից օգնություն ստանա։

Ըստ Փաշինյանի` ՀՀ կառավարությունն ամեն ինչ իր ուժերով է անում: 

Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

Նշենք, որ Հայաստանում այս պահին 9 բուժհաստատություն իրականացնում է Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում:

Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի բժշկական կենտրոնը:

Пробирка с определяемым антигеном коронавируса в лаборатории - Sputnik Արմենիա
Բացվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ կենտրոն․ Թորոսյան

Բայց կորոնավիրուսով վարակվելու դեպքերի քանակի անհավանական աճի պատճառով վերոնշյալ բուժհաստատություններում այլևս տեղ չկա, ուստի այլ մասնավոր հիվանդանոցներ ևս սկսել են կորոնավիրուսով հիվանդների ընդունել, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում: Դրանք են «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66 674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364

Լրահոս
0