00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ կենտրոն․ Թորոսյան

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցПробирка с определяемым антигеном коронавируса в лаборатории
Пробирка с определяемым антигеном коронавируса в лаборатории - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարի խոսքով՝ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Այսօրվանից Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նոր կենտրոնն այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9 վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար»,-նշել է նախարարը։

Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

Թորոսյանի խոսքով՝ կենտրոնն ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման վրա Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն։

Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։

Նշենք Հայաստանում այս պահին 9 բուժհաստատություն իրականացնում է Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի բժշկական կենտրոնը:

Никол Пашинян участвовал в заседании правительства дистанционно - Sputnik Արմենիա
Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի

Բայց համավարակի դեպքերի քանակի անհավանական աճի պատճառով վերոնշյալ բուժհաստատություններում այլևս տեղ չկա, ուստի այլ մասնավոր հիվանդանոցներ ևս սկսել են կորոնավիրուսով հիվանդների ընդունել, թև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում: Դրանք են «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66 674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364

Լրահոս
0