https://arm.sputniknews.ru/20200606/hrdeh-gyumri-ain-bnakeli-shenq-23294083.html
Հրդեհ Գյումրու բնակելի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ
Հրդեհ Գյումրու բնակելի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ
Sputnik Արմենիա
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ԱԻՆ փրկարարներից կազմված հինգ մարտական հաշվարկ։ 06.06.2020, Sputnik Արմենիա
2020-06-06T12:47+0400
2020-06-06T12:47+0400
2020-06-06T12:56+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2329/39/23293956_0:0:957:541_1920x0_80_0_0_5b09fd0bc3ae06a02a1737a31c4981a1.jpg
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2329/39/23293956_0:0:861:541_1920x0_80_0_0_85253ed6bd62cce67f7e2127a7285ba9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , պատահարներ, հրդեհ, գյումրի, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, հասարակություն , պատահարներ, հրդեհ, գյումրի, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
Հրդեհ Գյումրու բնակելի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ
12:47 06.06.2020 (Թարմացված է: 12:56 06.06.2020) Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ԱԻՆ փրկարարներից կազմված հինգ մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում հրդեհ է բռնկվել երկհարկանի բնակելի շինությունում: Վնասը միայն նյութական է։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 23:18-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհ Գյումրիում. մեկ մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է հունիսի 6-ին, ժամը 00:31-ին, մարվել՝ 01:38-ին: Այրվել են թիվ 13 շինության (մոդուլային) բնակարաններից մեկի առաստաղը (մոտ 120 քմ), երկու սենյակ, միջանցքը (40 քմ)՝ գույքով, տանիքը (մոտ 20 քմ), և մոտ 80 քմ տարածք ջերմահարվել է։
Հրդեհ Գյումրիում. տան մանսարդային տանիքն ամբողջությամբ այրվել է