ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում 100-ի է հասնում. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
«Այս 100 դեպքերն էլ իրենց հետևից բերել են մեկուսացումների: Բոլոր վարակվածների վիճակը կայուն է, նորմալ»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսով վարակվածը վատ վիճակում է եղել, բայց հիմա ապաքինվել է։
Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11 817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 183 մահվան դեպք։
Պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն հանրային վայրերում. որտեղից հնարավոր կլինի դրանք ձեռք բերել