ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է այսօր Երևանի այգիներից մեկում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։
Վարչապետի խոսնակը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ և որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։ Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է նախ հորդորել պահպանել կանոնները, իսկ ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարանքի դեպքում նաև կիրառել համաչափ ուժ»,- գրել է նա։
Գևորգյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ վարչապետը ոստիկանությանն արդեն իսկ հրահանգել է կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ։
«Ոստիկանների գործողությունն իրավաչափ եմ համարում». Սարգսյանը` աղմկահարույց դեպքի մասին
«Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին»,- եզրափակել է վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք՝ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ուժ կիրառում պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները չպահպանած քաղաքացու նկատմամբ։ Տեսանյութում երևում է, որ քաղաքացին դիմակ և ձեռնոց չի կրում։
Միջադեպը սոցցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել․ միջադեպին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:
ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
«Խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը». Թաթոյանն արձագանքել է աղմուկ հանած դեպքին
Հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։