ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի անդամները չունեն ջերմություն։ Նրանք մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,– գրել է Գևորգյանը։
Նշենք, որ ժամեր առաջ Փաշինյանը հանդես եկավ ճեպազրույցով` ասելով, որ այսուհետ բաց տարածություններում նույնպես պարտադիր կլինի դիմակ կրելը։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին` Փաշինյանի ծննդյան օրը, հայտնի դարձավ, որ նա և ողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Փաշինյանը, սակայն, ամեն օր հանդես է գալիս ճեպազրույցով` խոսելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։