00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ջան»–ից բացի ուրիշ բան չի լսել. Գյումրիում սպանված երեխայի հարազատները պատմեցին մոր մասին

© Sputnik / Armenuhi MkhoyanПродолжается судебное заседание по делу об убийстве ребенка в суде первой инстанции (2 июня 2020). Гюмри
Продолжается судебное заседание по делу об убийстве ребенка в суде первой инстанции (2 июня 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակությանը ցնցած դեպքն այժմ քննվում է դատարանում։ Սպանված փոքրիկի հայրն ասել է, թե ինչ պատիժ է ուզում սեփական երեխային սպանած Անիի համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը: Դատարանը` նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի գլխավորությամբ, լսեց տուժողի իրավահաջորդին` սպանված երեխայի հորը՝ Արթուր Ալեքսանյանին: Պատասխանելով մեղադրողի հարցերին` նա տեղեկացրեց, որ ամեն ինչ սկսվել է կնոջ՝ Անի Մինասյանի հեռանալուց։

© Sputnik / Armenuhi MkhoyanՇիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ջոն Հայրապետյան
«Ջան»–ից բացի ուրիշ բան չի լսել. Գյումրիում սպանված երեխայի հարազատները պատմեցին մոր մասին - Sputnik Արմենիա
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ջոն Հայրապետյան

Անցյալ տարվա օգոստոսի 31-ին հայտի դարձավ, որ Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում մոտ մեկ տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ երեխայի սպանության համար մեղադրվում է մայրը։

«Առաջին անգամ 1 շաբաթով երեխային թողեց ու գնաց` ոչ մի բան չասելով, այդ ժամանակ եղբոր տանն էր ապրում: Հետո հետ եկավ, ոչ մի բան չասեց: Այդ անգամ ներեցի, գիտեի, որ եղբոր տանն է եղել: Այդ ժամանակ երեխային մայրս էր նայում»,- պատմեց Արթուրը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյան
«Ջան»–ից բացի ուրիշ բան չի լսել. Գյումրիում սպանված երեխայի հարազատները պատմեցին մոր մասին - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյան

Նրա խոսքով` 1 ամիս անց կինն արդեն երկրորդ անգամ է հեռացել` կրկին ոչ մեկին ոչինչ չասելով ու թողնելով երեխային: Այդ ընթացքում, ըստ Արթուրի, Անիի եղբոր հետ փնտրել են նրանու ոչ մի տեղ չեն գտել, 1 շաբաթ անց տատը զանգել, ասել է, որ Անին գտնվել է ու ապրում է մորաքրոջ տանը, մինչ այդ էլ ընկերուհու տանն է եղել։ Սակայն որոշ ժամանակ անց մորաքրոջ տնից տեղափոխվել ու ապրել է վարձակալած բնակարանում:

Коридор медцентра Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Գյումրիում թափառող շների հարձակումից տուժած երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա

«Այդ ընթացքում երեխային կրկին մայրս էր նայում, բայց զգալով, որ երեխան մոր կարիք ունի ու հաշվի առնելով մայրիկիս առողջական վիճակը` երեխայի հանձնեցինք մորը՝ պայմանավորվելով, որ շաբաթական 5 հազար դրամ գումարով ու երեխային անհրաժեշտ հագուստով ու պարագաներով կապահովենք, բայց իրեն այլևս հետ չեմ ընդունի, ի՞նչ գիտեմ` ուր է եղել այդ ընթացքում»,- նշեց տուժողի իրավահաջորդը` ավելացնելով, որ տնից երկրորդ անգամ գնալիս Անին հետը վերցրել էր իր ամբողջ ոսկեղենը ՝ 600-700 հազար դրամի չափով: Դեպքի օրը երեխայի հայրը Էջմիածնում է եղել, կատարված մասին իմացել է ուշ երեկոյան:

Անդրադառնալով երեխայի հուղարկավորությանը` Արթուրը նշեց, որ երեխային իրենք են հողին հանձնել ընտանեկան գերեզմանոցում:

«Անիի հարազատներից ոչ մեկը չի եկել, չգիտեն, թե երեխան որտեղ է թաղված»,-հավելեց նա:

Մեղադրողը հարցրեց` ինչ պատիժ է ակնկալում իր երեխային սպանելու համար։

«Արժանի դատավճիռ: Հային վայել չէ սեփական երեխային սպանելը, արդարացի դատավճիռ եմ պահանջում, հարգելի՛ դատավոր»,– պատասխանեց Արթուրը:

Դատական նիստի ընթացքում խոսեց նաև սպանված երեխայի հայրական տատը` Գայանե Ալեքսանյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԳայանե Ալեքսանյան
«Ջան»–ից բացի ուրիշ բան չի լսել. Գյումրիում սպանված երեխայի հարազատները պատմեցին մոր մասին - Sputnik Արմենիա
Գայանե Ալեքսանյան

««Ջան»–ից բացի ուրիշ բան մեր տանը չի լսել: Չեմ կարող բացատրել իր երեխային թողնելու ու տանից 2 անգամ լքելու փաստը,-ասաց նա` վստահեցնելով, որ Անին մինչ տնից հեռանալը նորմալ վարք է դրսևորել, վարքագծային փոփոխություններ նկատել են տնից բացակայելուց հետո:– Ոչ մի բան չէր ասում հեռանալու պատճառի մասին, վարձակալած բնակարանի տեղն էլ չէր ուզում, որ իմանանք, դրա համար էլ որդիս ու ես երեխայի համար գումարն ու իրերը փոխանցում էինք հրապարակում»:

Տիկին Գայանեն անդրադարձավ նաև երեխային մանկատուն հանձնելու Անիի մտադրության մասին` շեշտելով, որ իրենք այդ մասին չեն իմացել։

«Երբ Անիի տատը զանգեց ու հարցրեց` մենք իմացե՞լ ենք, որ Անին գնացել է մարզպետարան՝ երեխային մանկատուն հանձնելու ցանկությամբ, նոր իմացանք դրա մասին: Այդ ժամանակ խոսեցի, ասեցի` հրաժարվի երեխայից, մենք կպահենք, ինքն ասաց` ո՛չ, իմ երեխան է, ես կպահեմ»,– պատմեց նա:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 31-ին։ Ի դեպ, ինչպես նախորդ դատական նիստերին, այս անգամ ևս դահլիճում ներկա չէին Անիի հարազատները:

Семилетний Алекс с бабушкой Рипсиме и сестрой Анной - Sputnik Արմենիա
«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է

Գյումրու աղբանոցում գտնված երեխայի մայրը մեղքը չի ընդունում, հայրը` արժանի պատիժ պահանջում

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. օգոստոսի 30-ին, ժ.22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, մանկահասակ դստերը` 16.09.2018թ. ծնված Գ. Ալեքսանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր փաստացի բնակության վայրի բնակարանում կպչուն ժապավենով կապել է վերջինիս ձեռքերը և ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո նրան բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում` Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղներից մեկի մեջ, ինչի հետևանքով երեխան մահացել է: 2019 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած դռնբաց դատական նիստում որոշվել էր մեղադրյալ Անի Աշոտի Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:

Լրահոս
0