«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում
«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Մինեապոլիսի իշխանությունները հայտարարել էին, որ արդեն նախկին ոստիկան Դերեք Շովինը, որն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դեմ խեղդող հնարք էր կիրառել... 30.05.2020, Sputnik Արմենիա
Ավելի վաղ Մինեապոլիսի իշխանությունները հայտարարել էին, որ արդեն նախկին ոստիկան Դերեք Շովինը, որն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դեմ խեղդող հնարք էր կիրառել, ձերբակալված է։
Նրան երրորդ աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել (չկանխամտածված սպանություն՝ ուժի կիրառմամբ) և մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում։
Ամերիկյան Մինեապոլիսում մայիսի 25-ից բողոքի ակցիաներ են անցկացվում սևամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու աղմկահարույց դեպքից հետո։ Ձերբակալությունից կարճ ժամանակ անց տղամարդը մահացել է:
Բողոքի ցույցերը, որոնց նշանաբանը դարձել է Ֆլոյդի վերջին խոսքը՝ չեմ կարողանում շնչել, արդեն դուրս են եկել Մինեապոլիսի սահմաններից` ընդգրկելով Ամերիկայի այլ քաղաքներ ևս։
Ցույցի մասնակիցների և առիթից օգտվող ավազակների հոսքը չի հաջողվում կանգնեցնել։ Լոս Անջելեսում, օրինակ, մինչ ոմանք բողոքում են, մյուսները կոտրում են ոսկերչական խանութների ցուցափեղկերը և թալանում դրանք։ Իսկ Օկլենդում հրազենային կրակոցից սպանվել է ԱՄՆ-ի պաշպանության դաշնային ծառայության աշխատակիցը։
Բողոքի ցույցի մասնակիցը կրակմարիչը նետում է վառվող շենքից ներս՝ ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույցի ժամանակ (29 մայիսի 2020): Մինեապոլիս
Բողոքի ցույցի մասնակիցը սքեյթբորդով պաշտպանվում է արցունքաբեր գազից ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույցի ժամանակ (29 մայիսի 2020): Մինեապոլիս
Ոստիկանության հատուկ նշանակության զորքերը ցուցարարներին հեռացրել են Նիկոլետ Ավենյուից՝ ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույցի ժամանակ (29 մայիսի 2020): Մինեապոլիս
Օկլենդում (Կալիֆոռնիա նահանգ) ցույցի մասնակիցները ջարդուփշուր են արել ավտոսալոնը և փչացրել են մեքենաները՝ ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույցի ժամանակ (29 մայիսի 2020): Կալիֆոռնիա
Օկլենդում (Կալիֆոռնիա նահանգ) ցույցի մասնակիցներն անցնում են արցունքաբեր գազի ամպերի ամպի միջով՝ ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույցի ժամանակ (29 մայիսի 2020): Կալիֆոռնիա
ԱՄՆ Գաղտնի ծառայության սպաները փակում են Սպիտակ տան անցուղիները՝ ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույցի ժամանակ (29 մայիսի 2020)։ Վաշինգտոն