ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիե Վոդի-Երևան ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Երևան-Միներալնիե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կացության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, որոնց մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Չվերթին մասնակցելու համար պետք է հերթագրվել gosuslugi.ru կայքում։
Միներալնիե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, որոնց մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։
Միներալնիե Վոդի-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարելի է ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից։