ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 5.5 մլն–ը, մահվան դեպքերը հատել են 347 հազարի շեմը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Աղբյուրի համաձայն` մայիսի 26-ի դրությամբ, աշխարհում COVID-19–ի հաստատված 5 590 358 դեպք կա։ Համավարակի զոհ է դարձել 347 907 մարդ։
Վարակի տարածման ցուցանիշներով առաջին տեղը շարունակում է զբաղեցնել ԱՄՆ–ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 706 226 մարդու մոտ։ Մահացել է 99 805 վարակված անձ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է։ Այստեղ վարակը հաստատվել է 376 669 մարդու մոտ, մահվան ելքերը` 23 522–ն են։
Համավարակի տարածման ցուցանիշներով երրորդ հորիզոնականում է Ռուսաստանը։ Կայքի համաձայն` ՌԴ-ում բացահայտված դեպքերը 353 427–ն են, մահացել են 3 633-ը։
Առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Հնդկաստանը։
Լուկաշենկոն կոչ է արել չթուլանալ և պատրաստ լինել համավարակի բռնկման երկրորդ ալիքին
Չինաստանը, որտեղ առաջինն էր գրանցվել կորոնավիրուսի բռնկումը, 14-րդ տեղում է։ Այս պահի դրությամբ ՉԺՀ-ում բացահայտված դեպքերի թիվը 82 992 է, մահվան ելքերինը՝ 4 634։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել