00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը

© Sputnik / Asatur YesayantsРаботы скульптора Алексана Бабаяна
Работы скульптора Алексана Бабаяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղջիկը բացում է մեկուսացման պատուհանը, նայում աշխարհին, հրեշտակն իր թևերի ամենատես աչքերով հսկում է հայ ժողովրդին, իսկ խոցված կորյունն էլ հիշեցնում՝ առյուծն առյուծ է՝ անկախ սեռից և տարիքից։ Sputnik Արմենիան ներկայացնում է Բաբունցի՝ մեկուսացման օրերի քանդակագործությունը։

Շատերի համար կորոնավիրուսի պարտադրած մեկուսացումը տառապանք է։ Ոմանց համար էլ այդ օրերը իսկական «շահում դարձան»՝ հնարավորություն տալով երկար ժամանակ մենակ մնալ ու ստեղծագործել։ Այդպես քանդակագործ Ալեքսան Բաբայանը (Բաբունց) առանձնացավ իր արվեստանոցում ու սկսեց հսկայական քարին ձև տալ։ Ամիսների աշխատանքից հետո՝ քարը հրեշտակի թևեր առավ։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը - Sputnik Արմենիա
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից

«Սա մեր ժողովրդի պահապան հրեշտակն է։ Այն բարձր պատվանդանի վրա է դրվելու ու հսկելու է մարդկանց»,- մեկնաբանում է Բաբունցն ու միանգամից ցույց տալիս հրեշտակի թևերին պատկերված աչքերը։ Ասում է՝ այս միտքն Աղթամար կղզու Սուրբ Խաչի հարթաքանդակներից է, շատ սիրեց Մանուել ճարտարապետի մտահղացումն ու որոշեց իր կերտած պահապան հրեշտակի թևերն էլ ամենատես դարձնել։ Շուտով հրեշտակն իր տեղում կլինի՝ Բերդում, որտեղից կհսկի սահմանամերձ Տավուշ աշխարհն ու ամբողջ հայ ժողովրդին։ Հրեշտակի կողքին էլ քարից ծնված, խոցված կորյունն է...

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը - Sputnik Արմենիա
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից

«Սա ռեալ առյուծը չէ, այսպես եմ ես նրան տեսնում, սա «հայերեն է»... Եկեղեցական բարելիեֆներում կտեսնեք»,- բացատրում է քանդակագործը.

Մեկուսացման օրերի արդյունք կորյունն ազատամարտիկ, շամշադինցի Վահան Բաղդասարյանն է. 91-ին 16-ամյա երիտասարդի կռիվը կիսատ մնաց ականի պայթյունից։

Մասնագիտությունն ազատեց գնդակահարությունից, կամ փրկվեց պատերազմից և զոհվեց խաղաղ օրերում

Բաբունցը ծնունդով արևոտ Շամշադինից է, աշխարհի ամենասիրուն գյուղերից մեկից` Այգեձորից։

«Իմ ծննդավայրում սովորական մարդն էլ, որ երկու բաժակ խմում է, ռոմանտիկան տանում է (ծիծաղում է` հեղ). նայում է դիմացի ժայռին ու սկսում մտածել, թե քարն ինչի է նման, ու ինչ-որ նմանություններ, պատկերներ է գտնում»։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը - Sputnik Արմենիա
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից

Բաբունցը վստահ է՝ իր քանդակագործ դառնալու «բնական կրթությունը» հենց գյուղն է տվել, թեպետ գիտի՝ գեներն էլ իրենց դերն են ունեցել։ Հպարտությամբ պատմում է ապուպապերի մասին ՝ մեկի աշխատասիրության մասին են գյուղում լեգենդներ հյուսվել, մյուսի՝ ուժի, մեկ ուրիշի՝ ազնվության։ Ցույց է տալիս մետաղե փոքրիկ քանդակ՝ պապի եղբայրն ու նրա կինն են։

Ինչպես կարող է ձվի կճեպը դեպրեսիան հաղթահարելու միջոց դառնալ, կամ խենթերի ժամանակը

«Թյունի ապին գալիս, տեսնում է, որ թուրքերը վանքի (Խորանաշատի) հետևն են հավաքվել, որ հարձակվեն։ Ինքնապաշտպանություն են կազմակերպում, իրենց թիվը քիչ է լինում, ծառերին սպիտակ սավաններ են հագցնում, որ շատ երևան. լեգենդար մարդ էր»։

Այսպես Բաբունցի՝ քանդակագործության պատմությունը հյուսվում է նաև ընտանիքի ու գյուղի մասին պատմություններից։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը - Sputnik Արմենիա
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից

Բրոնզե հարթաքանդակների շարքն է ցույց տալիս. դրանք քանդակներ են, որոնք իրենց երաժշտությունն ունեն, հնչում են։

Պարզվում է՝ ծառայության տարիներին Ալեքսան Բաբայանը զինվորական նվագախմբում եղել է երկրորդ կլառնետ։

«83-85թթ. ծառայում էի Մոնղոլիայում, հետևազորից տարան նվագախումբ. չէի ուզում գնալ։ Էդ նուրբ իրավիճակն ինձ դուր չէր գալիս։ Տեսնում էի՝ տղերքը պուլիմյոտներն ուսերին են գալիս, ես՝ ինչ-որ կլառնետով։ Դրանից հետո ինձ տարան տանկային վաշտ, այդ ժամանակ սկսեցին մարտական զորավարժություններ Գոբի անապատում. ԽՍՀՄ և Չինաստանի հարաբերությունները լարված էին, ամիսներով պալիգոններում էինք, ժամերով պարապում էինք։ Մի անգամ զորավարժության ժամանակ 765 փամփուշտ կրակեցի, ձեռքերս լրիվ վառված էին»,- քանդակների մասին պատմելու միջակայքերում կյանքից տարբեր դրվագներ է հիշում ու ավելացնում, որ ծառայության տարիներին ինքը կռիվ տեսավ, հետևաբար պատերազմից չէր վախենում։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանն (Բաբունց)ու իր աշխատանքը
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը - Sputnik Արմենիա
Ալեքսան Բաբայանն (Բաբունց)ու իր աշխատանքը

Երբ սկսվեց արցախյան շարժումը, անհանգիստ էր նաև Շամշադինի սահմաններում։ Բաբունցն այդ տարիներին ուսանող էր, թողեց ուսումն ու վերադարձավ գյուղ։ Պատերազմից չէր փախչելու, որովհետև իրենց ընտանիքում հիմքն այդպես էր դրված՝ հայրն էլ Ֆիննական, հետո էլ Հայրենական Մեծ պատերազմին էր մասնակցել։ Մայրաքաղաքում կռվից հեռու, ապահով չէր մնալու, հատկապես երբ պատերազմը, բառիս բուն իմաստով, իր տանն էր հասել։

Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին

Կռվի տարիներին, երբ հարաբերական էր խաղաղություն էր լինում, ձեռքի տակ ընկած նյութին ձև ու իմաստ էր տալիս։ Հիշում է՝ կռվող տղաները զայրույթի պահին Մշակույթի տան մոտ կանգնեցված հսկայական, մարմարե «Լենինին տապալեցին»։ Ավելի ուշ «Լենինի մասերը» տարբեր քանդակներ դարձրեց։ Տարիներ անց էլ իր տանը հարվածած «գրադի սնարյադներին» ավելացան ծիծեռնակներն, ու այդպես «Պատերազմ» և «Խաղաղություն» քանդակները ծնվեցին։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը - Sputnik Արմենիա
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից

Բաբունցի քանդակներից մի քանիսում կարելի է նույն փոքրիկ աղջկան գտնել։ Հենց իր դուստրն է՝ փոքրիկ Վարդը, ում մասին խոսելիս հաղթանդամ տղամարդու աչքերն առանձնահատուկ քնքշությամբ ու սիրով են լցվում, անգամ ձայնն է փոխվում, ավելի փափուկ ու մեղմ դառնում.

«Վարդն է, իմ Վարդը, իմ աղջիկը շատ սիրուն է»... Նա հայր-քանդակագործի ձեռքով «բացում է» նաև աշխարհի պատուհանը՝ կորոնավիրուսից ու մեկուսացումից հետո։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանը (Բաբունց)
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը - Sputnik Արմենիա
Ալեքսան Բաբայանը (Բաբունց)

Բաբունցի քանդակները Հայաստանի, Արցախի ու արտերկրի տարբեր բնակավայրերում են կանգնեցված։ Ցանկացած նյութի Բաբունցն առանձնահատուկ մոտեցում ունի։ Ինչպես դեպի կանանց սիրտը տանող ճանապարհներն են միշտ տարբեր, այդպես էլ քանդակի նյութն է կավ, քար, մարմար, բրոնզ, սովորական երկաթ և այն։ Զբոսնելիս, մեքենա վարելիս դեն նետված մետաղի կտոր տեսնելիս կանգ է առնում, այն իր հետ արվեստանոց տանում։ Արդեն ուրիշների կողմից «աղբ լինելու դատապարտված» մետաղի ջարդոնի մեծ հավաքածու ունի. մի օր դրանք իր ձեռքում կերպար են առնելու։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը - Sputnik Արմենիա
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից

Բաբունցի արվեստանոցներում կարելի է ժամերով զբոսնել, սրահից սրահ ես անցնում, վերադառնում նախորդն ու էլի նոր մի բան գտնում քեզ համար՝ կանանց էրոտիկ շարքից մինչև կենդանիների պատկերներ, պատերազմական, ազգային ու համամարդկային թեմաներ։ Դրանցից շատերն էսքիզներ են, որոնք քանդակագործը երազում է մեծացած ու իր ճիշտ տեղում կանգնած տեսել։

Դրանցից մեկը «Փյունիկն» է, որին Բաբունցը Հանրապետության հրապարակում է պատկերացնում։ «Փյունիկն» ու իր վրա արված հարթաքանդակները Հայաստան եկող յուրաքանչյուրին կպատմեին այն մասին, որ մեր ազգը հենց այս առասպելական թռչնի նման է. մեզ համար վերջ չկա, որովհետև ամեն անգամ սահմանաբաժանին հասնելիս` մոխրի միջից վերածնվում ենք ու կյանքն ապրելու, վայելելու նորածնի ծարավով ճախրում։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից - Sputnik Արմենիա
1/6
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից - Sputnik Արմենիա
2/6
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից - Sputnik Արմենիա
3/6
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից - Sputnik Արմենիա
4/6
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից - Sputnik Արմենիա
5/6
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից
Ալեքսան Բաբայանի (Բաբունց) աշխատանքներից - Sputnik Արմենիա
6/6

Լրահոս
0