00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազնավուրի հայուհի հարսիկը հրապարակել է նրա վերջին ծննդյան օրվա տեսանյութը

Բաժանորդագրվել
Տեսանյութում Ազնավուրի կողիքն է ամբողջ ընտանիքը։  Աշխարհի տարբեր կողմերից հավաքվել են նրա բոլոր զավակները։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի փոքր որդու` Նիկոլայի կինը` Քրիստինա Ազանվուրը, Instagram–ի իր էջում Ազնավուրի վերջին ծննդյան օրվա տեսանյութն է հրապարակել։

Տեսանյութում Ազնավուրի կողիքն է ամբողջ ընտանիքը` բոլոր զավակները` աշխարհի տարբեր կողմերից։ Նրանք միասին նրա ծննդյան 94–ամյակի տորթի մատուցման պահին երգում եմ հայտնի Happy birthday երգը։

Публикация от Kristina Aznavour (@kristina_aznavour)

«Վերջին  ծննդյան օրը մենք նշել ենք ընտանիքի և մտերիմ ընկերների հետ Պրովանսում գտնվող ձեր սիրած «Մաքսի մոտ» ռեստորանում: Չնայած քո հայտնիությանը, դու միշտ կարողացել ես պահպանել համեստություն և ապրել քո անձնական կյանքով։ Այս օրը հավաքվել էին քո բոլոր երեխաներն ամբողջ աշխարհից»,–գրել է Ազնավուրի հայուհի հարսիկը։

Президент Армении Армен Саркисян (2 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ մեծ հայրենակիցը»․ նախագահը արխիվային լուսանկարով շնորհավորել  է Ազնավուրի ծննդյան օրը

Նա նշել է, որ այսօր ստեղծված իրավիճակի պատճառով Ազնավուրի երեխաները չեն կարող հավաքվել ու նշել սիրելի հայրիկի ծննդյան օրը, բայց այսօր նրանք ավելի քան երբևէ համախմբված են։ Սեդան, Յակովը և Լիրան ՝ ԱՄՆ-ում են, Ուլլան, Միշան, Կատյան, Լեյլան ՝ Շվեյցարիայում, Աիդան ՝ Ֆրանսիայում, իսկ մենք՝ Հայաստանում։

«Դու ընդմիշտ կմնաս մեզ համար լավ հայր։ Քո այս ծննդյան օրը ես ընդմիշտ կպահեմ հիշողությանս մեջ։ Ու ես նաև ուզում եմ այս կախարդական պահը ներկայացնել մարդկանց, ովքեր սիրում են քեզ... Ծնունդդ շնորհավոր, հայրիկ»,–Ազնավուրի 96–ամյակն է շնորհավորել Քրիստինան։

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

Լրահոս
0