ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Մոտ 40-ամյա տղամարդուն վթարի են ենթարկել, այնուհետև մեքենայից իջել, ձողով 2 անգամ հարվածել նրա գլխին ու հափշտակել են նրա մոտ եղեծ գումարը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյան։
«Այսօր, 09:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացել, որ , որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 132 շենքի մոտ գետնին ընկած, վիրավոր տղամարդ կա։ Ոստիկանության օպերտաիվ աշխատակիցներին տղամարդը պատմել է, որ 09:20-ի սահմաններում նա վրաերթի է ենթարկվել, որից հետո վարորդն իջել է մեքենայից, ձողով երկու անգամ հարվածել նրա գլխին, հափշտակել մոտի գումարը ու փախել»,-ասաց Գաբրիելյանը։
Ավազակային հարցակման վերաբերյալ shamshyan.com-ը մանրամասներ է հայտնում։
«Նշված քաղաքացին, ով մոտ 40 տարեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ըստ տեղեկության՝ հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածը նաև հայտնել է, որ իր մոտից հափշտակել են մոտ 10 հազար ԱՄՆ դոլար։ Տուժածը տեղեկացրել է, որ աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում»,-գրում է կայքը։
Ինչպե՞ս է բեռնատարը հայտնվել երկաթգծի վրա․ Գրձելյանը՝ անպատասխանատու վարորդի մասին
Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժանում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են տուժածի ինքնությունը, դեպքի հանգամանքներն ու աշխատում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։