00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանում լուծում են գտել Հայաստանից տարած մեքենաների գրանցման համար

© Sputnik / Asatur YesayantsПункт регистрации транспортных средств в Ереване
Пункт регистрации транспортных средств в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրի իշխանությունը մեքենաների սեփականատերերին ժամանակավոր հաշվառման հնարավորություն կտա, բայց առանց բոլոր հարկերը մուծելու նրանք չեն կարողանա վաճառել ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ղազախստանի իշխանությունը հայկական պետհամարանիշներով մեքենաների գրանցման համար կոմպրոմիսային լուծում է գտել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է նախագահի արտահաստիքային խորհրդական, տնտեսագետ Օլժաս Խուդայբերգենովը։

Ավելի վաղ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ հայկական և ղրղզական համարանիշերով այն ավտոմեքենաները, որոնք մեկ տարուց ավել գտնվում են երկրում և գրանցված չեն, դուրս են բերվելու հանրապետությունից։ Դա բողոքի ալիք բարձրացրեց։

Խորհրդականի խոսքով` կես տարվա աշխատանքը թույլ է տվել թեկուզ ոչ կատարյալ, բայց կիրառելի լուծում գտնել, որը համապատասխանում է մեքենաների 85%-ին։

«2020 թ.-ի փետրվարի 1-ից առաջ ներկրված բոլոր հայկական ձախ ղեկով մեքենաները կկարողանան ժամանակավոր հաշվառել մինչև 2020թ.-ի սեպտեմբերի 1-ը, վճարելով ընդամենը 11 հազար տենգե (26,5 դոլար) ժամանակավոր գրանցման և համարի պատրաստման տուրքի համար։

Ժամանակավոր հաշվառումը թույլ է տալիս չվճարել առաջնային գրանցման հարկը, տուրքը և օգտագործման հարկը, և օգտագործել մեքենան մինչև լրիվ մաշվելը»,-գրել է Խուդայբերգենովը։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Ինչպես կփոխվի ներկրողների կյանքը Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմ մտցնելուց հետո

Այդ ամենով հանդերձ, սակայն, սեփականատերերը օտարման իրավունք չունեն, բացի այն դեպքերից, երբ խոսքը Հայաստանում վաճառելու մասին է։ Մյուս կողմից նրանք կարող են վճարել բոլոր հարկերն ու մուծումները և մշտական հաշվառում ունենալ։ Հաշվառում ստանալիս բոլորը պետք է հայկական ավտոհամարանիշները հանձնեն պահպանման, բայց հետ կստանան դրանք, երբ ցանկանան մեքենան դուրս բերել երկրից։

Ժամանակավոր հաշվառման դեպքում կտրամադրվի դեղին համարանիշ, բայց հնարավոր կլինի առանց խոչընդոտների այդ մեքենայով մեկնել արտասահման, նաև լիազորագիր տրամադրել մեքենայի համար։

Հայկական բիզնեսը կշահի ԵԱՏՄ ապրանքների մատակարարման կանոնների պարզեցումից

Խուդայբերգենովի խոսքով` հայկական պետհամարանիշներով մեքենաների վարորդների մեծ մասը գոհ են։ Այնուամենայնիվ, բնակչության մի մասը ձեռնարկված միջոցառումներին որոշակի թերահավատությամբ է նայում, վախենալով, որ ավելի ուշ իշխանությունը միևնույնն է` կստիպի անգամ ժամանակավոր հաշվառման դեպքում վճարել բոլոր հարկերը, կարգելեն վաճառել մեքենաները արտասահմանում, կամ հայկական համարները չեն վերադարձնի։

Ոմանք մտածում են, թե ստիպված կլինեն հարկ վճարել միաժամանակ երկու երկրում։ Սակայն Խուդայբերգենովը հավատացրել է, որ իրականում մեքենաների սեփականատերերը 2020թ.-ի տրանսպորտային հարկը կմուծեն Հայաստանում, իսկ հաջորդ տարի արդեն Ղազախստանում, քանի որ տարեվերջին համապատասխան որոշում է սպասվում։

Մնում է աջ ղեկով մեքենաների հարցը, և այստեղ երեք լուծում է հնարավոր. կա՛մ տեղափոխել ղեկը (Խուդայբերգենովը վստահ չէ, որ մեքենան այդպիսով ավելի անվտանգ կդառնա) և ժամանակավոր հաշվառման կանգնել, կա՛մ վաճառել արտասահմանում, կա՛մ քանդել և վաճառել որպես ավտոպահեստամաս։

«Բայց տեսնենք, գուցե 100%-ով անվտանգ տեղափոխություն անելու անհնարինությունը թույլ տա նրանց համար էլ լուծում գտնել։ Իսկ առայժմ ունենք այն, ինչ ունենք»,-գրել է խորհրդականը։

Նա հիշեցրել է, որ հայկական մեքենաներ սկսել են ներկրել դեռ 2015թ.-ի հունվարի 1-ից, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ, բայց հիմնական հոսքը եղել է 2019 թ.-ին։ Հայաստանից ավտոմեքենա բերելու հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված էր ԵԱՏՄ-ի այլ երկրների համեմատ ավելի ցածր ներկրման հարկով, ինչի շնորհիվ դրանք ավելի հասանելի էին դառնում։

Поток автомобилей на Араратской таможне - Sputnik Արմենիա
Ներկրողները հայտնվել են կոտրած տաշտակի առաջ. մեքենաների շուկայում լճացում է

Սակայն Հայաստանին տրամադրված հետաձգման ժամկետը սպառվել է դեռևս անցած տարվա վերջին, և արդեն 2020թ.-ից մաքսատուրքը աճել է` 10%-ից դառնալով 30-50%։ Այդ հանգամանքը ԵԱՏՄ երկրների, մասնավորապես Ղազախստանի վարորդներին շահագրգռել է մեքենա գնել։

Ընդհանուր առմամբ` Հայաստանինց Ղազախստան ներկրվել է 22 հազար մեքենա (որոնց 15%-ը` աջ ղեկով):

Նշենք, որ մինչև 2020 թվականը Հայաստանն օգտվում էր ազգային մաքսատուրքերի ժամանակավոր պահպանումից (այդ տուրքերը եվրասիականից շատ ավելի փոքր էին):

Այդ փաստից որոշեցին օգտվել ոչ միայն Հայաստանում, այլև ԵԱՏՄ այլ երկրներում, քանի որ միության երկրներից որևէ մեկում մաքսազերծված ապրանքը կարող է առանց խոչընդոտների շրջանառվել մյուս երկրներում։ Այդ պատճառով Ղազախստանի դիլերները մեծ թվով մեքենաներ ներկրեցին Հայաստանից։

Ինչ է փոխվելու ավտոներկրողների կյանքում հունվարից. մանրամասներ` ՊԵԿ նախագահից

Լրահոս
0