00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներկրողները հայտնվել են կոտրած տաշտակի առաջ. մեքենաների շուկայում լճացում է

© Sputnik / Aram NersesyanПоток автомобилей на Араратской таможне
Поток автомобилей на Араратской таможне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի ավտոմեքենա գնած ձեռնարկատերերը, որոնք իրենց գնածն ավելի բարձր գնով վաճառելու հույս ունեին, ոչ հաճելի իրավիճակում են հայտնվել։ Փորձենք պարզաբանել լճացման պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում ավտոմեքենաների  երկրորդային շուկան առանձնապես լավ վիճակում չէ։ Վաճառքի ծավալները զգալիորեն կրճատվել են, իսկ անցած տարի մեքենաների անզուսպ հոսքը լուրջ լճացում է առաջացրել։ Հետևանքը եղել է այն, որ մի քանի ավտոմեքենա գնած ձեռնարկատերերը, որոնք իրենց գնածն ավելի բարձր գնով վաճառելու հույս ունեին, գրեթե հայտնվել են կոտրած տաշտակի առաջ։ Սա մի քանի պատճառ ունի։ Սկսենք գլխավոր և ամենաքննարկվող պատճառներից մեկից։

В России могут пересмотреть стандарты размеров парковочных мест - Sputnik Արմենիա
Ավտոկայանատեղիներում կշարունակե՞ն 200 դրամ պահանջել. ավագանին նոր որոշում է ընդունել

Ինչպես հայտնի է, մինչև 2020թ–ը Հայաստանն օգտվում էր ներկրվող մեքենաների ազգային մաքսատուրքերը ժամանակավորապես պահպանելու հնարավորությունից։  Տուրքերը զգալիորեն ցածր էին եվրասիականից, ինչի պատճառով էլ Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները բազմաթիվ ավտոմեքենաներ էին գնում Հայաստանում։ ԵԱՏՄ երկրներից մեկում մաքսազերծված ապրանքը կարող է անարգել շրջանառվել մնացած երկրներում։ Ուստի Ղազախստանի դիլերները մեծաքանակ մեքենաներ են ներկրել ինչպես Հայաստանից, այնպես էլ Ղրղզստանից։

Ինչ է սպասում ներկրողներին. կկարողանա՞ն արդյոք վաճառել վարկով ձեռք բերված մեքենաները

Բայց իրավիճակը փոխվել է։ Հայաստանում մեքենա գնած ղազախստանցիները, որոնք դրանք չեն գրանցել Ղազախստանում, բազմաթիվ իրավախախտումներ են անում։ Նման դեպքերը կանխելու համար իշխանությունը որոշել է սահմանափակել Հայաստանից մեքենաների ներկրումը` Ղազախստանի տարածքում դրանց հաշվառումը պարտադիր դարձնելով։ Սակայն դա ձեռնտու չէ բարձր գնի պատճառով։ Արդյունքում ղազախստանցիները գրեթե դադարել են մեքենա գնել Հայաստանից: Դա հարվածել է հայ դիլերների գրպանին, որոնք մեքենաներ են գնել` դրանք նաև ղազախստանցիներին վաճառելու հույսով։

Իրավիճակը չափազանց լուրջ է հայ ներկրողների համար` հաշվի առնելով , որ շատերը գրավ են դրել տները, բազմամիլիոնանոց վարկեր վերցրել, բայց այդ ամենը մի ակնթարթում ի չիք է դարձել։

Օրերս իրավիճակը մեկնաբանեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։ Հարցը բարձրացրել էր հայկական կողմը, և ԵԱՏՀ–ն այն քննարկել է։ Մյասնիկովիչի խոսքով` Հայաստանն ու Ղազախստան այս հարցում պետք է  կարգավորումներ անեն։ Բայց ԵԱՏՀ–ն` որպես վերազգային մարմին, հետևելու է գործընթացին։

Акция протеста импортеров автомобилей перед зданием КГД (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը հարցը կլուծի՞. ավտոներկրողներն իրենց բողոքը ներկայացրին ՊԵԿ փոխնախագահին

Միևնույն ժամանակ սխալ է ավտոշուկայում լճացումը միայն Ղազախստանի գործոնի հետ կապելը։ Ավտոփորձագետ Արման Հակոբյանի կարծիքով` նույնիսկ եթե Ղազախստանից շարունակեին մեքենաներ գնել, դա չէր լուծի հարցը, քանի որ տրանսպորտային միջոցները չափազանց շատ են։ Պատկերն ավելի լավ ներկայացնելու համար պետք է նշել միայն, որ 2019թ–ին մոտավորապես 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստան է ներկրվել շուրջ 190 հազար մեքենա։

«Ավտոմոբիլային պահանջարկը միշտ զիջել է առաջարկին։ Նույնիսկ անցած տարվա բումի շրջանում վաճառքի տեմպերը մի քանի անգամ զիջում էին ներմուծման տեմպերին։ Օրական վաճառվում էր մի քանի տասնյակ մեքենա, ներկրվում` մի քանի հարյուրը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Նա համոզված է, որ լճացումն ամեն դեպքում անխուսափելի էր։ Ղազախստանի իշխանությունների որոշումն ընդամենն ավելի է բարդացրել իրավիճակը։ Մեր զրուցակցի կարծիքով` ներկա իրավիճակում մեքենա վաճառողների մեղքը ևս կա։ Ձգտելով հնարավորինս շատ և միանգամից մեծ գումար վաստակել`  երբեմն նրանք չափազանց բարձր գին են սահմանել մեքենաների համար։ 2019թ–ի հոկտեմբերից սկսած` երկրորդային  շուկայում գներն անշեղորեն աճել են։ Ի դեպ, այդ պատճառով ղազախստանցիներից շատերը տեղափոխվել են վրացական շուկա։

Ըստ Հակոբյանի` ի տարբերություն ղազախստանցիների, ռուսաստանցիները հիմա էլ են շարունակում Հայաստանից մեքենաներ ներկրել ։ Ճիշտ է, տեմպերը կրճատվել են հիմնականում եղանակային պայմանների պատճառով։ Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհի մի հատվածը ձմռանը պարբերաբար փակվում է ձյան առատ տեղումների և ձնահյուսի պատճառով։ Ուստի ձմեռային ամիսներին մեքենաների առք ու վաճառքը դանդաղում է։

Փաշինյանը հարցը կլուծի՞. ավտոներկրողներն իրենց բողոքը ներկայացրին ՊԵԿ փոխնախագահին

Առաջիկայում այդ լճացումը կպահպանվի, ինչը կհանգեցնի գների նվազման։ Ներքին շուկայում մեքենաները շատ քիչ են վաճառվում, բոլոր նրանք, ովքեր պետք է մեքենա գնեին անձնական կարիքների համար, վաղուց արդեն գնել են։

Депутат от фракции Процветающая Армения Микаел Мелкумян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն առաջարկում է ավտոներկրողներին 1 տարի ժամանակ տալ` պատրաստվելու նոր վիճակին

«Եթե անցած տարվա վերջին 2011-2012 թթ. արտադրության Hyundai Sonata–ն, Hyundai Elantra–ն (սրանք Հայաստանում ամենապահանջված մակնիշներից են` խմբ.) արժեին մինչև 9 հազար դոլար, ապա հիմա դրանց գինը տատանվում է 6-7 հազար դոլարի սահմաններում` կախված վիճակից, վազքից և կոմպլեկտավորումից», – նշեց Հակոբյանը։

Հակոբյանի փաստարկները հաստատեց նաև ձեռնարկատեր Անդրանիկ Մարգարյանը։ Նրա խոսքով` հունվարից վաճառքի տեմպերը զգալիորեն նվազել են. հիմնական պատճառը Ղազախստանի հետ կապված վերոհիշյալ դրվագն է։ Ավելին, տեղեկություն կա, որ ղազախստանցիներից շատերն ուզում են հետ բերել մեքենաները և վերավաճառել դրանք այստեղ։ Եթե նման բան պատահի, գներն ուղղակի անկում կապրեն։

«Խոսքը, իհարկե, 2015 և 2016 թվականների գերմանական մոդելների մասին չէ։ Դրանց գինը չի կարող ընկնել։ Բայց 2000–ականներին թողարկած մեքենաները կայուն կերպով էժանանում են։ Օրինակ` Toyota Alphard մինիվենները նախկինում վաճառվում էին 8-10 հազար դոլարով, հիմա դրանց գինը հասել է 6 հազարի»,– ասաց Մարգարյանը։

Ավտոներկրողները սպառնում են փակել Նորագավիթի մաքսատան ճանապարհը

Փորձագետներն ընդհանուր առմամբ նշում են, որ ապագայում դիլերները կփորձեն հնարավորինս արագ ազատվել ներկրված մեքենաներից, քանի որ դրանք պահելը անիմաստ ծախսեր կառաջացնեն։ Դրանք պետք է լվանալ, ապրանքային տեսքը պահպանել, ապահովագրել, տեխզննում կատարել, իսկ այդ ամենը փող արժե։

Չի կարելի բացառել, որ մեքենա վաճառողները կսկսեն թակել կառավարության դռները` խնդրելով լուծում գտնել։ Օրինակ` խոսել ԵԱՏՄ գործընկերների հետ։ Ներկրողներին մտադիր է լսել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Լրահոս
0