00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Նորքի տուն–ինտերնատի երկու տարեց է մահացել. մեկի մահվան պատճառը կորոնավիրուսն է

© SputnikДом интернат "Норк" после ремонта (1 октября 2019). Еревaн
Дом интернат Норк после ремонта  (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս պահին Նոր Նորքի տուն–ինտերնատի 3 տարեցների վիճակը լավ է, նրանք կորոնավիրուսի ոչ մի սիմպտոմ չունեն:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Նոր Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից երկուսն այսօր մահացել են։ Լուրը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել

Հայտնել էինք, որ Նոր Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 17-ը վարակվել են կորոնավիրուսով, և որ նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Երեք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ ունենք՝ մեկը կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ։ Կորոնավիրուսից մահացածը 90–ամյա մի պապիկ է, իսկ մյուսի` մի տատիկի մահվան պատճառն ինսուլտն է եղել»,–ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` այս պահին հաստատությունում գտնվող 3 տարեցների վիճակը լավ է, ոչ մի սիմպտոմ չունեն:

Дом-интернат в Норк-Мараше  - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատի տարեցներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ դեռ պարզ չէ` ինչպես է վարակը ներթափանցել տուն-ինտերնատ, քանի որ այնտեղ խստագույն կարանտին է եղել դեռ փետրվարի 27-ից: Սակայն ենթադրություն կա, որ վարակը «բերել» է տատիկներից մեկը, որն առողջական այլ խնդիրների պատճառով ավելի վաղ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դուրս գրվելուց հետո կնոջը թեստավորել են, պատասխանը բացասական է եղել։

Բայց երբ վիրուսի ախտանշաններն ի հայտ են եկել նրա սենյակակցի և խնամող երկու աշխատակցի մոտ, այդ ժամանակ որոշվել է զանգվածային թեստավորում անցկացնել։

Նորքի տարեցների տան 40 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Լրահոս
0