ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Իտալական «Ռոման» ամեն գնով ուզում է իր կազմում պահել կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Այս տեղեկությունը հայտնում է Corriere dello Sport իտալական պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ «գայլերը» պատրաստ են զիջել «զինագործներին» իրենց կիսապաշտպան Ջասթին Կլյույվերտին՝ փոխարենը Հենրիխ Մխիթարյանի հետ լիարժեք պայմանագիր կնքելու ու 13 միլիոն ֆունտ ստանալու համար։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», նրա պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ ավարտվելու է 2021-ի ամռանը։