ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է հայկական արտադրության անօդաչու թռչող սարքի փորձարկումը։
«Հայկական հարվածային ԱԹՍ-ը հաջողությամբ հաղթահարել է փորձարկման եզրափակիչ փուլը։ Առաջիկա ամիսներին այն կմտնի սերիական արտադրության փուլ և լիարժեք տեղ կզբաղեցնի պաշտպանական համակարգում»,–գրել է նա:
Հայաստանի զինված ուժերը հետևողականորեն կատարելագործում են ավիացիան ՝ այն համալրելով հայրենական արտադրության նոր նմուշներով:
Առաջիկայում մեր զինանոցը կհամալրվի տեղական ԱԹՍ–ներով։
Ավելի ուշ նույն տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ԱԹՍ–ների արտադրությունը կայանում է Արցախում։