00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պարսյան. «Դիմակ կրելու պարտադիր պահանջից որոշ տնտեսվարողներ գերշահույթ են ստանում»

© Sputnik / Mikhail ChernyakhovskyСурен Парсян
Сурен Парсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բժշկական դիմակների գնագոյացման խնդրին, դիմակների արտադրության շուկայում առկա սպեկուլյատիվ երևույթներին ու մենաշնորհների պայմաններում գերշահույթ հետապնդողների վարքագծին։ 
Պարսյան. «Դիմակ կրելու պարտադիր պահանջից որոշ տնտեսվարողներ գերշահույթներ են ապահովում»

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` Հայաստանի տնտեսության մեջ կան բազմաթիվ մենաշնորհներ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, օգտվում են առիթից: Վերջիններս պարետի որոշումը, ըստ Պարսյանի, օգտագործում են սեփական շահույթը կրկնապատկելու կամ գերշահույթ ստանալու համար։

Президент Армен Саркисян во время он-лайн интервью индийскому порталу StratNews Global (15 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը ստորագրել է դիմակ չունեցողներին տուգանելու օրենքը

«Քանի որ մարդիկ այլընտրանք չունեն, կամ դրա այլընտրանքը 10 000 դրամ տուգանքն է, ուստի պարտադրված են ձեռք բերել բժշկական դիմակներ։ Հենց այստեղ էլ առկա է բավականին մեծ սպեկուլյացիա։ Չնայած իշխանությունները հայտարարում են, որ շուկան մրցակցային է, շուկայի վրա որևէ մեկը ազդեցություն չունի, հետևաբար անելիք չունեն, սակայն իրականում այդպես չէ, քանզի մեր դեղորայքի ու բժշկական պարագաների շուկային բնորոշ է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների մի խմբի գործունեությունը, որոնք որոշակի ազդեցություն ունեն շուկայի վրա, տարիներ շարունակ ստեղծել են իրենց ցանցը, և նրանց սահմանած գներով կողմնորոշվում են փոքր դեղատները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Պարսյանի գնահատմամբ` առողջապահության ոլորտում գնային քաղաքականություն թելադրող հայտնի օլիգարխներն իրենց գործն առաջ են տանում շուկայական իրավունքի, ուժի միջոցով և ժամանակի ընթացքում իրենց ցանցը շարունակ ընդլայնելով, և հիմա, երբ շուկայում կա բժշկական դիմակների մեծ պահանջարկ ու կառավարությունն էլ, ի դմես պարետատան, կայացրել է որոշում, ըստ որի` փակ տարածքներում մարդիկ պետք է պարտադիր դիմակ կրեն, հետևաբար վերոհիշյալ սուբյեկտներն օգտվում են իրավիճակից։ 

Ոստիկանությունը 3 ամսում կվերադարձնի քաղաքացիներից գանձած տուգանքները

«Այստեղ կառավրության կամ ՏՄՊՊ հանձնաժողովի բացատրությունները, որ իրենք անելիք չունեն, ընդհանրապես ընդունելի չէ։ Ընդհակառակը` կառավարությունը պետք է հասկանա շուկայի ծավալը, այսինքն` մենք որքան կարող ենք դիմակ արտադրել այս պահին կամ ներկրել, և երկրորդ` շատ կարևոր է այդ բժշկական դիմակների խելամիտ գնի որոշումը, ինչով համատեղ պետք է զբաղվեն կառավարությունը, ՏՄՊՊ հանձնաժողովն ու առողջապահության նախարարությունը»,– նշեց տնտեսագետը։ 

Полицейский проверяет документы у водителей и пассажиров автомобилей, выезжающего из столицы (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Տրանսպորտում ու փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 000 դրամով

Պարսյանի համոզմամբ` արտակարգ դրության պայմաններում կառավարությունն իրավունք ունի առանձին ապրանքների նկատմամբ սահմանել առավելագույն գին, հետևաբար պետք է անպայման օգտվի այդ գործիքից։ Ըստ նրա` եթե որոշումն ուշանա, ապա դա լուրջ սոցիալ–տնտեսական խնդիրներ կառաջացնի` հարվածելով հատկապես կառավարության միջոցառումներին, քանի որ մարդիկ ուղղակի կանտեսեն կառավարության որոշումները և կնախընտրեն տուգանվել, քան դիմակ կրել, առավել ևս, որ երեք դիմակի արժեքը կարող է համարժեք լինել 10 000 դրամ տուգանքին։ 

Տնտեսագետի պնդմամբ` եթե կառավարությունն ուզում է բարձրացնել իր միջոցառումների հասցեականությունն ու արդյունավետությունը, առաջին հերթին պետք է շուկան ուսումնասիրի, հետո սահմանի առավելագույն գին, որից բարձր գնով տնտեսվարողները չեն կարող բժշկական դիմակներ վաճառել։ Այդ դեպքում, Պարսյանի խոսքով, բնակչության շրջանում առկա բողոքները կնվազեն։

Լրահոս
0