Զարմանահրաշ է, օրինակ, Կունգուրի անձավը՝ Ռուսաստանի մեծագույն կրաքարային քարանձավներից մեկը։ Այն գտնվում է Ուրալում, Պերմից 100 կմ հեռավորության վրա, Ֆիլիպովկա գյուղում։ Քարանձավի խորքում թաքնված են 70 վճիտ լճեր և 58 սառցե քարայրներ։ Կունգուրի մասին բազմաթիվ լեգենդներ կան, օրինակ՝ որ այստեղ է թաղված Երմակի գանձը։
Խակասիայի (ՌԴ) Քաշկուլակի քարանձավում հատակը ծածկված է կենդանիների ոսկորներով և խարույկի մոխրով: Դրանք շամանական ծեսերի հետքեր են: Զոհաբերությունները կատարվել են Տաճարի քարայրում՝ մեծ ստալագմիտի վրա։ Տեղի բնակիչներն աշխատում են հեռու մնալ քարանձավից։
Թայֆուն՝ COVID-19-ի ֆոնին, կամ կրկնակի հարված Ֆիլիպիններին․ ազդեցիկ լուսանկարներ
Ասում են՝ զբոսաշրջիկների որոշ խմբեր այնտեղից խուճապահար դուրս են փախել։ Եվ, շունչ քաշելով, միմյանց պատմել են, որ արջի մարմնով ու մարդկային արյունոտ գլխով հրեշ կամ դեպի խավարը կանչող շաման են տեսել։
Վիետնամի Շոնդոնգ քարանձավը ամենախոշորն է աշխարհում, որի ծավալը 38․5 միլիոն խորանարդ մետր է։ Որոշ տեղերում քարանձավի բարձրությունը հասնում է 200, իսկ լայնությունը՝ 150 մետրի։
Ավիաշքերթից մինչև բողոքի ակցիա. անցած շաբաթվա ամենավառ լուսանկարները



Քարանձավում հնարավոր չէ 20 րոպեից երկար մնալ. Օդի ջերմաստիճանն այնտեղ մոտ 58 աստիճան է. քարանձավից ներքև գտնվող մագմային խոռոչը տաքացնում է ստորգետնյա ջրերը։

Քարանձավում հնարավոր չէ 20 րոպեից երկար մնալ. Օդի ջերմաստիճանն այնտեղ մոտ 58 աստիճան է. քարանձավից ներքև գտնվող մագմային խոռոչը տաքացնում է ստորգետնյա ջրերը։









