00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անբախտ գողերին» մեղադրանք է առաջադրվել. 4-ն էլ կալանավորվել են

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել մեդիապահոցНаручники на двери клети для скамьи подсудимых в зале суда
Наручники на двери клети для скамьи подсудимых в зале суда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղեկին նստած 26-ամյա երիտասարդն ավտոմեքենան դիտավորությամբ վարել է իրենց փախուստը կանխող ոստիկանության ծառայողների ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. Խանութից վճարային տերմինալը գողանալ փորձող տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մթերային խանութում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ հայտնի դարձել: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Авет Барсегян - Sputnik Արմենիա
32-ամյա տղամարդը կասկածվում է Ավետ Բարսեղյանի աներոջ տնից գողություն կատարելու մեջ

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 16-ին` ժամը 05:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած 4 անձ, Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցում գտնվող մթերային խանութում տեղադրված «Թել Սելլ» վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու առերևույթ դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են խանութի մուտքի դուռն ու դուրս բերել վճարահաշվարկային տերմինալը: Սակայն նշված տերմինալը նրանցից մեկի՝ 26-ամյա երիտասարդի կողմից վարվող «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցում տեղավորելու ընթացքում վերջիններս նկատվել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների կողմից, որից հետո, տերմինալը գցելով խանութի մոտ, նստել են նշված ավտոմեքենան և փորձել դիմել փախուստի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ղեկին նստած 26-ամյա երիտասարդը ավտոմեքենան դիտավորությամբ վարել է իրենց փախուստը կանխող ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանց պատճառել մարմնական վնասվածք և ստեղծելով վտանգ նրանց կյանքի և առողջության համար:

Քննչական կոմիտեն հավելում է, որ ստեղծված իրավիճակում ոստիկանության օպերլիազորը իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով երեք անգամ կրակ է արձակել նշված ավտոմեքենայի հետևի աջակողմյա անիվին:

Գոհար Հարությունյանը պարզել է, որ իր տնից 7 տարի շարունակ գողություն են արել. մանրամասներ

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ 26-ամյա երիտասարդին՝ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ չորս տղամարդ փորձել են Դավթաշենի խանութներից մեկից վճարային տերմինալ գողանալ։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր չհաջողված գողության ամբողջ ընթացքը։ Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 15–ի լույս 16-ի գիշերը։

Լրահոս
0