00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Դավթյան. «2020թ–ի առաջին կիսամյակում կունենանք 15-20% էլեկտրաէներգիայի անկում»

© Photo : provided by Vahe DavtyanДиректор Института энергетической безопасности Ваге Давтян
Директор Института энергетической безопасности Ваге Давтян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առկա իրավիճակում էներգետիկ համակարգի խնդիրներին և էներգետիկ ոլորտին առնչվող կենսական նշանակություն ունեցող ծրագրերին։
Դավթյան. «2020թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում կունենանք մոտ 15-20% էլեկտրաէներգիայի անկում»

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանի համոզմամբ՝ դեռևս վաղ է ասել, որ ստեղծված իրավիճակն ինչ–որ կերպ անդրադարձել է Հայաստանի էներգետիկ համակարգի վրա, քանի որ դեռևս համապատասխան վերլուծություններ չեն արվել, բայց մի բան հստակ է՝ այս ընթացքում նվազել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչն օրգանական բնույթ է կրում: Նույն միտումները տեսանելի են ամբողջ աշխարհում, քանի որ տնտեսության առանձին ոլորտների պասիվացման կամ կոնսերվացման պատճառով էապես նվազել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները։ 

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Հայաստանի էներգետիկ համակարգում կարող է նոր վթար գրանցվել, այս անգամ` ՀԱԷԿ–ի տարածքում

«Իմ նախնական գնահատականներով`այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կունենանք մոտավորապես 15-20 տոկոս էլեկտրաէներգիայի անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ երկրորդ` պետք է հաշվի առնել մի շարք ենթակառուցվածքային նշանակություն ունեցող նախագծերի իրականացումն այս ընթացքում: Այդ գործընթացը որոշ չափով կասեցվել է, տեմպերը դանդաղել են։ Առանձնացնեմ երկու հիմնական նախագծերը` ատոմակայանի շարունակական մոդեռնիզացման աշխատանքները և Իրան–Հայաստան երրորդ բարձրավոլտ հոսքագծի շինարարությունը։ Երկու նախագծերի իրականացման տեմպերը կորոնավիրուսի պատճառով զգալիորեն դանդաղել են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով գազի մատակարարման խնդրին` Դավթյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի»՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը վկայում է, որ դրա ընդունման պարագայում, կամ նոր սակագնային կարգավորումների դեպքում, կառաջանան բազմաթիվ խնդիրներ առավելապես սոցիալ–տնտեսական տիրույթում, որովհետև անապահով սեգմենտը կզրկվի այն զեղչերից, որոնցից օգտվում էր տարիներ շարունակ։ Ըստ նրա` բիզնես սեգմենտի համար գազի գնի 20-36 տոկոսի չափով բարձրացումը կնպաստի գնաճին, նաև աղքատության խորացմանը։

Կորոնավիրուսից մինչև էներգետիկ ոլորտ․ Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Ալի Ռեզա Հաղիղիանին

«Բայց, եթե փորձենք հարցը դիտարկել զուտ երկրի էներգետիկ զարգացման և մասնավորապես էլեկտրաէներգետիկ հզորությունների զարգացման տեսանկյունից, ապա «Գազպրոմ Արմենիայի» սակագնային փաթեթի նոր հայտը առայժմ շրջանցում է էլեկտրաէներգետիկ ոլորտը, որովեհտև արդեն իսկ ընդգծվել է, որ գազի գնի բարձրացումը նախատեսված չէ բնական գազով աշխատող էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների համար, մասնավորապես` ջերմաէլեկտրաէներգետիկ տնտեսության համար»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։    

Դավթյանի դիտարկմամբ` Հայաստանում ատոմակայանի կառուցումից հետո պարզ դարձավ, որ մեր երկրի էներգետիկ համակարգը ամբողջությամբ խարսխված է կայուն արտահանման ծավալների ավելացման սկզբունքի վրա, սակայն մենք՝ ԽՍՀՄ–ի փլուզումից մինչ օրս, չենք փորձել վերամոդելավորել Հայաստանի էներգետիկ համակարգը։ 

Президент РФ В. Путин провел совещание по развитию ситуации с коронавирусом - Sputnik Արմենիա
Պուտինը՝ COVID-19-ի մասին․ համաշխարհային էներգետիկան լուրջ ցնցումների է ենթարկվել

«Ներկայումս մեր երկրի չտնօրինվող էներգետիկ հզորությունները կազմում են շուրջ 3500 մեգավատ, իսկ օգտոգործվողները` 2300 մեգավատ, այսինքն` ակնհայտ է ավելցուկ, ուստի պետք է հետզհետե իրականացնել արտահանման ծավալների ավելացման շարունակական քաղաքականություն։ Այստեղ կա երկու խոչընդոտ` ենթակառուցվածքային խնդիրները, և դրանցով պայմանավորված նախագծերի իրականացումը, որոնք կապված են ֆինանսական ու աշխարհատնտեսական գործոնների հետ, և մյուսը Հայաստան– Վրաստան օդային բարձրավոլտ գծի կառուցումն է, որը նույնպես գտնվում է սառեցված վիճակում»,– ընդգծեց Դավթյանը։

Ինչո՞ւ է բենզինի գինը հասել 280 դրամի. Դավթյանը կարծում է` այս վիճակը երկար չի տևի, եթե...

Նրա գնահատմամբ` ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրի ներսում ունենալով էներգետիկ հզորությունների ավելցուկ` Հայաստանը չունի համապատասխան ենթակառուցվածքային լուծումներ ու հնարավորություններ այդ ներուժն օգտագործելու և արտահանումն ավելացնելու համար։ Իսկ մյուս հիմնական խոչընդոտը մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի տիրույթում է, քանի որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան տարածաշրջանում ամենաթանկն է, հետևաբար չի կարող մրցունակ լինել արտաքին շուկաներում։

Լրահոս
0