ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել։
«Կորոնավիրուսից մահացածը եղել է 84–ամյա մի տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է։
Նշենք, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41 850 թեստավորում:
Թենիսիստ Կարեն Խաչանովը COVID-19–ի թեստ է հանձնել
Հիշեցնենք, որ վերջին մեկ օորւմ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։