ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և նրա կնոջ՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկայի 5-ամյա դուստրը ոգեշնչող տեսանյութ է ուղարկել ծնողներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով և այս օրերին գտնվում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
Դմիտրի Պեսկովն ասել է՝ որն է COVID-19-ի գլխավոր վտանգը
Նադյան, որն այժմ տանն է, շատ է կարոտում ծնողներին։ Նրա անակնկալ տեսանյութը ոգևորել է Տատյանային, վերջինս որոշել է այն հրապարակել Instagram-ի իր էջում։
View this post on Instagram
«Իմ տիեզերքը»,- տեսանյութին կից գրել է օլիմպիական չեմպիոնուհին։
Իսկ տեսանյութում փոքրիկ Նադյան հավատով ասմունքում է, որ իր ընտանիքը հաղթահարի ամեն դժվարություն։ Նա ծնողներին օդային համբույրներ ու գրկախառնություններ է ուղարկում։
ՌԴ մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել
«Հայրիկ, մայրիկ, ես ձեզ սիրում եմ»,- ասում է փոքրիկը։
Գեղասահորդուհու հետևորդները շատ են հավանել անկեղծ փոքրիկին, իսկ ծնողներին մաղթել են շուտափույթ առողջություն։
Հիշեցնենք՝ մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով։